Մենք պարտվում ենք պատերազմն Իրանում․ ամերիկացի սենատոր
Fri, 03 Apr 2026 20:00:12 +0400

ԱՄՆ դեմոկրատ սենատոր, Քոնեկտիկուտ նահանգը ներկայացնող Քրիս Մերֆին հայտարարել է իր պաշտոնական կայքում, որ Միացյալ Նահանգները պարտվում է Իրանում իր եւ Իսրայելի կողմից սկսած ռազմարշավը։ Այս կերպ նա մեկնաբանել է նախագահ Թրամփի՝ ժողովրդին նախօրեին հղած ուղերձը։ «Մենք պարտվում ենք պատերազմում»,- ասված է հայտարարության մեջ։
Սենատորն ասել է, որ փաստը այն է, որ Միացյալ Նահանգները չի կարողանում ոչնչացնել ոչ իրանական հրթիռները, ոչ ԱԹՍ-ները, եւ ոչ էլ միջուկային ծրագիրը։ Թեհրանը ռեգիոնում ցույց է տալիս, որ տիրապետում է մեծ հզորության, հատկապես՝ երբ մշտապես վերահսկում է Հորմուզի նեղուցը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր