Դատավորները հավաքվում են․ ինչ են քննարկելու

Դատավորները հավաքվում են․ ինչ են քննարկելու

Sat, 04 Apr 2026 13:15:23 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի որոշմամբ մայիսի 5-ին դատավորների ընդհանուր ժողով է գումարվելու, օրակարգում՝ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների ընտրությունն է։

Պարզվում է՝ փոփոխություններ են տեղի ունեցել, 2-ով ավելացվել է հանձնաժողովի անդամների թիվը, եւ ընդհանուր ժողովին պետք է նրանց ընտրեն։ Բացի այդ, 10 օր առաջ հանձնաժողովից դուրս գալու դիմում է ներկայացրել հայտնի փաստաբան Հարություն Հարությունյանը, որը ակտիվ դերակատարություն է ունեցել հանձնաժողովում, պատճառն այն է եղել, որ օրենսդրական փոփոխություն է եղել, որի համաձայն՝ հանձնաժողովի անդամը չի կարող փաստաբանությամբ զբաղվել, կամ պետք է հեռանա, կամ թողնի փաստաբանությունը։ Հարությունյանը նաեւ վերջերս հայտ ներկայացրեց քաղաքականությու մտնելու․ նա իր առաջնորդած «Նոր դարաշրջան» կուսակցությունով «Ուժեղ Հայաստանի» եւ «Հայաստանը ես եմ» կուսակցության հետ դաշնիքով մասնակցելու է առաջիկա ընտրություններին։

Եւ մայիսի 5-ին դատավորների ընդհանուր ժողովում ընտրվելու է նաեւ նրա փոխարեն մեկ այլ անդամ։
Հանձնաժողովը կարևոր գործառույթ ունի․ ինչպես արդարադատության նախարարությանը, այնպես էլ նրանց կարող են դիմել՝ դատավորների դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար։ Պրակտիկան ցույց է տվել այն առավել քան օբյեկտիվ, անաչառ է, քան, օրինակ, նախարարությունը, որը «կարգապահակնների» գերակշիռ մասի հարուցողն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը․ Սի Ծինփին

Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը․ Սի Ծինփին Wed, 18 Nov 2026 15:00:50 +0400…

2 րոպե ago

Արցախի հարցը չի կարող փակվել

Արցախի հարցը չի կարող փակվել Wed, 18 Nov 2026 15:00:42 +0400 Latest news from Հրապարակ…

3 րոպե ago

Այս փոփոխություններն ու լրացումները խիստ մտահոգիչ են․ հայտարարություն

Այս փոփոխություններն ու լրացումները խիստ մտահոգիչ են․ հայտարարություն Wed, 18 Nov 2026 14:48:56 +0400 Նոյեմբերի…

14 րոպե ago

Անգամ ՔՊ-ականների առաջին տիկինն է խոստովանում

Անգամ ՔՊ-ականների առաջին տիկինն է խոստովանում Wed, 18 Nov 2026 14:45:26 +0400 Աննա Հակոբյանը, գուցեև…

18 րոպե ago

Մեկ էլ պարզվեց՝ շատ նուրբ հոգի ունեցող կին է, դա հանրային ճնշման արդյունք էր

Մեկ էլ պարզվեց՝ շատ նուրբ հոգի ունեցող կին է, դա հանրային ճնշման արդյունք էր Wed,…

33 րոպե ago

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հեռացավ բյուջեի քննարկումից. Ո՞րն էր Ռուբինյանի «մեղքը»

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հեռացավ բյուջեի քննարկումից. Ո՞րն էր Ռուբինյանի «մեղքը» Wed, 18 Nov 2026 14:22:45…

41 րոպե ago