էլի հոգևոր առաջնորդ է սպանվել․ արյունալի մղձավանջը շարունակվում է
Sat, 04 Apr 2026 14:30:09 +0400

Իսրայելի պաշտպանության բանակը երեկ երեկոյան հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող հակաօդային պաշտպանության օբյեկտներին և հրթիռային պահեստներին։
Իսրայելական բանակի տվյալներով՝ հարձակման են ենթարկվել ԻՀՊԿ հակաօդային պաշտպանության դիրքը, որը հագեցած էր հակաօդային հրթիռներով, զենքի մշակման կենտրոնները պաշտպանող ռազմական օբյեկտը, ինչպես նաև բալիստիկ հրթիռների պահեստը և արտադրական օբյեկտները։
Ըստ տեղեկությունների՝ ավիահարվածների ժամանակ սպանվել է այաթոլլա Ալիռեզա Արաֆին։
2026 թվականի մարտի 1-ին այաթոլլա Ալիռեզա Արաֆին դարձել է Իրանի ժամանակավոր կառավարող խորհրդի անդամ, որը ծառայել է որպես գործող գերագույն առաջնորդ մինչև Մոջթաբա Խամենեիի՝ որպես Ռահբար Ալի Խամենեիի իրավահաջորդի ընտրությունը։ Հիշեցնենք, վերջինս սպանվել է 2026 թվականի փետրվարի 28-ին՝ իսրայելա-ամերիկյան ռազմական արշավի առաջին իսկ ավիահարվածների հետևանքով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր