Ինչ է կատարվում Պաշտպանության նախարարության մոտ

Ինչ է կատարվում Պաշտպանության նախարարության մոտ

Fri, 03 Apr 2026 14:00:56 +0400


Պաշտպանության նախարարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում զինծառայողների հարազատները բարձրաձայնեցին իրենց մտահոգությունները՝ նշելով, որ 2025 թվականի ամառային զորակոչով բանակ մեկնած երիտասարդները գտնվում են սթրեսային վիճակում՝ պայմանավորված անարդարության զգացումով։

Նրանց խոսքով՝ նույն տարում ծնված և ծառայության անցած զինծառայողները պետք է ունենան հավասար պայմաններ, մասնավորապես՝ ծառայեն նույն ժամկետով՝ 1,5 տարի։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ այս սկզբունքը կիրառվի բոլորի նկատմամբ՝ առանց բացառության։

Հիշեցնենք, որ պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած ծառայության ժամկետը կազմում է 18 ամիս։ Սակայն այդ փոփոխությունը հետադարձ ուժ չունի և չի տարածվում նույն տարվա ամառային զորակոչով բանակ զորակոչվածների վրա։

Ծնողների հիմնական պահանջն այն է, որ օրենքը կիրառվի նաև իրենց որդիների նկատմամբ՝ ունենալով հետադարձ ուժ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տնօրենը 9 ամիս ընդունելություն է խնդրել ԿԳՄՍ նախարարից․ չի ընդունել

Տնօրենը 9 ամիս ընդունելություն է խնդրել ԿԳՄՍ նախարարից․ չի ընդունել Thu, 21 May 2026 12:45:55 …