Երկուշաբթի , 13 Հուլիսի 2026

Հարց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդներին

Հարց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդներին

Sat, 04 Apr 2026 14:15:52 +0400


Նիկոլ Փաշինյանի ամենշաբաթյա ճեպազրույցները դրվագներով հիշեցնում են նախավարժանք, որտեղ նա նախապատրաստվում է իշխանությունը կորցնելու դեպքում իր նկատմամբ հարուցված քրգործի դատավարությանը, արձանագրում է հնարավոր մեղադրանքները եւ մշակում իր պատասխանները։ Նաեւ ուրվագծում են այն քայլերն ու գործողությունները, որոնք նա իրականացնելու է վերընտրվելու դեպքում։

Իհարկե, այստեղ գուցե անտեսանելիորեն ակնհայտ է, որ այդ դեպքում նա կատարելու է Ադրբեջանի բոլոր պահանջները՝ ներառյալ սահմանադրության փոփոխությունը եւ 300 հազար ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Եվ սրանք լինելու են նրա հիմնական հեռահար քայլերը նոր պաշտոնավարման ընթացքում։ Բայց նաեւ ուրվագծվում են (գուցե դարձյալ անտեսանելիորեն ակնհայտ) քայլեր, որոնց կապակցությամբ հարց է ծագում՝ ուղղված «Ուժեղ Հայաստանի» առաջնորդներին։ Գիտակցո՞ւմ են նրանք, որ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեպքում իրենք հայտնվելու են բանտում եւ այնտեղ մնալու են այնքան, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է։ Ըստ Փաշինյանի տրամաբանության՝ քանի դեռ ինքը կենդանի է։

Հակոբ Սողոմոնյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում ավելի են մեծանալու Ադրբեջանի տարածքային հավակնությունները

Խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում ավելի են մեծանալու Ադրբեջանի տարածքային հավակնությունները Sun, 12 Jul 2026 11:15:00 …