ԱՄՆ–ում սկսվել է աշխարհում առաջին թռչող մեքենայի արտադրությունը
Sun, 05 Apr 2026 12:00:24 +0400

ԱՄՆ–ում սկսվել է առաջին սերիական թռչող մեքենայի արտադրությունը։ Alef Aeronautics ստարտափը Կալիֆոռնիայում գործարկել է Model A մոդելի հավաքումը։
Մեքենան կարող է ճանապարհներով անցնել մինչև 350 կմ և մեկ լիցքավորմամբ օդով թռչել մինչև 117 կմ։
Մշակումը լիովին էլեկտրական է և, ըստ ընկերության, ավելի քիչ էներգիա է սպառում, քան ավանդական էլեկտրական մեքենաները և օդային տաքսիները:
Պահանջարկն արդեն ձևավորվել է. մոդելը հավաքել է մոտ 3500 նախնական պատվեր՝ մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր