Մոսկվայի սրտում գտնվող հայկական ամենամեծ եկեղեցական համալիրը

Մոսկվայի սրտում գտնվող հայկական ամենամեծ եկեղեցական համալիրը

Sun, 05 Apr 2026 16:32:42 +0400


Մոսկվայի սրտում գտնվող հայկական եկեղեցին Հայաստանից դուրս գտնվող հայկական ամենամեծ եկեղեցական համալիրն է, որի oծման և բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2013 թվականին։ Այսօր համալիրը միավորում է Ռուսաստանի հազարավոր հայերի, պահպանելով ազգային ինքնությունը և դառնալով հայկական համայնքի հոգևոր և մշակութային հենասյունը։

Հոգևոր այս կենտրոնի կառուցման գործում իր մեծ ներդրումն է ունեցել ազգային բարերար Սամվել Կարապետյանը՝ նվիրաբերելով 14 մլն դոլար։

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի եկեղեցական Համալիրը զբաղեցնում է 1,32 հա տարածք: Ընդգրկում է Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարը, Ս. Խաչ եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը։ Ունի սեղանատուն, հանդիսությունների սրահներ, թանգարան և օժանդակ այլ կառույցներ:

Եկեղեցական համալիրը կառուցված է բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով: Եկեղեցուն կից գործում է Ներսես Շնորհալու անվան վաժարանն ու հայորդաց տունը, որը ևս կառուցվել է բարերարի նվիրաբերած միջոցներով։

Այնտեղ ավելի քան երկու տասնամյակ ազգային բարերարի մեկենասությամբ հայկական կրթություն են ստանում հազարավոր հայորդիեր։

Կարապետան ընտանիքի կողմից տարիներ շարունակ Հայ առաքելական եկեղեցուն են նվիրաբերվել նաև գրքերի թանկարժեք հավաքածուներ ու սրբապատկերներ, պատմամշակութային բացառիկ նմուշներ։

Դրանցից են Սամվել և Էթերի Կարապետյան ամուսինների` եկեղեցուն նվիրած եբրայերեն Տասնաբանյա պատվիրանների փայտյա տապանակը, ինչպես նաև 1881 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում տպագրված ռուսական թերթերից մեկի առաջին էջը, որտեղ պատկերված է Արարատյան դաշտավայրը հետևյալ գրությամբ՝ Արարատ լեռը Հայաստանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ցամաքային սահմանով Ադրբեջան է ժամանել 20 հոգանոց հայկական պատվիրակությունը

Ցամաքային սահմանով Ադրբեջան է ժամանել 20 հոգանոց հայկական պատվիրակությունը Fri, 10 Apr 2026 12:07:06 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով