Ատելության խո՞սք, թե՞ համերաշխության մթնոլորտ

Ատելության խո՞սք, թե՞ համերաշխության մթնոլորտ

Mon, 06 Apr 2026 14:45:17 +0400


Թեև քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, սակայն ակնհայտ է՝ ընտրարշավը լինելու է «մարտեր առանց կանոնների» ժանրում։ Փաշինյանն ու իր թիմը բառապաշարի առումով կանգ չեն առնելու ոչ մի բանի առաջ և սահմանել են «18+»-ի մշակույթ։ Իշխանությունները բոլորից ավելի վաղ են սկսել իրենց «վոյաժները» մարզեր՝ բացված ու վերաբացված մանկապարտեզներից մինչև այլ հաստատություններ՝ գործի դնելով վարչական հնարավոր լծակները:

Նիկոլ Փաշինյանը քարոզչությունն իրականացնում է իրեն բնորոշ վուլգար ձևակերպումներով ու ատելության խոսքով, անձնական դաշտ տեղափոխվող վիրավորանքներով, էժանագին տեսարաններով։ Ընդդիմադիր դաշտի խոշոր խաղացողներն էլ են արդեն սկսել քարոզարշավը, և ստիպված են, նույնիսկ չկամենալով, ընդունել պարտադրված խաղի կանոնները։ Շատ դժվար է համբերատար դիմանալ կոշտ պատասխանելու գայթակղությանը, մանավանդ, երբ քեզ ուղիղ անձնապես վիրավորում են։

Այս պահին ընդգծված տարբերվող մարտավարություն է ընտրել Գագիկ Ծառուկյանը։ Նա հայտարարում է․ «Ես չեմ քննարկում անձերը, ես խոսում եմ պրոբլեմների և դրանց լուծումների մասին»։ Նա անձնապես որևէ մեկին չի վիրավորում, ընդդիմադիր դաշտի որևէ «ռազբորկայում» չկա, իսկ գյուղերից մեկում սաստեց գործող իշխանության հասցեին ցենզուրայից դուրս քննադատությունը։ Ծառուկյանը սաստում է իշխանությունների կամ ընդդիմադիրների հասցեին վիրավորանք հնչեցնող քաղաքացիներին։ Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը զերծ է մնում նման խոսույթից՝ ընդգծելով, որ իր խնդիրը համերաշխությունն է, ոչ թե քաղաքական ընդդիմախոսների վրա ցեխ շպրտելը:

Առաջին հայացքից գուցե զարմանալի է, բայց գյուղերով Ծառուկյանի շրջագայությունը ցույց է տալիս, որ այս մարտավարությունը ճիշտ է։ Մարդիկ հոգնել են թույն ու վիրավորանք լսելուց, մարդիկ ուզում են լուծումներ իրենց խնդիրներին։ Գյուղական այցերը վկայում են հանրային աջակցության և վստահության մեծ պաշարի մասին, որը, բնականաբար, մեկ օրում չի ձևավորվել:

Ակնհայտ է դառնում, որ ձևավորվում է 2 բևեռ. մի կողմում ատելության խոսք ու հայհոյախառն բառամթերք գործածող իշխանությունն է, որը չունի բարոյականության առումով ոչ մի արգելակ ու կարմիր գիծ, մյուսում՝ Գագիկ Ծառուկյանը եւ մյուսները, որոնք դեմ են ատելությանը, չարախոսությանը, հայհոյանքին։ Ծառուկյանն անձամբ ժպտում է, մոտենում մարդկանց, առանց շքախմբի մտնում գյուղեր ու լսում հարցեր, այդ թվում՝ տհաճ հարցեր, քննարկում խնդիրներ, մարդկանց հետ բլոտ խաղում, հաց կիսում, գրկախառնվում գյուղացիների հետ։ Մեր աչքի առաջ ձևավորվում է պարզ ընտրություն՝ ատելությո՞ւն, թե՞ համերաշխություն։

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչո՞ւ Պուտինը ցեղասպանության ժխտումը քրեականացրեց և որքանով է դա վերաբերում հայերին

Ինչո՞ւ Պուտինը ցեղասպանության ժխտումը քրեականացրեց և որքանով է դա վերաբերում հայերին Sat, 11 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով