Երեքշաբթի , 7 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում

«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում

Tue, 07 Apr 2026 08:05:39 +0400


Գրել էինք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարտի 3-ին իր օգնական Յուրա Բազինյանին ազատել է պաշտոնից։

Յուրա Բազինյանը Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Ղալումյանի մանկության ընկերն է։ Նա արդեն նոր պաշտոն ունի` նշանակվել է Հայաստանի էլեկտրական ցանցերի «Աղստեւ» մասնաճյուղի տնօրենի խորհրդական։

ՀԷՑ-ը, Սամվել Կարապետյանից խլելուց հետո, դարձել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի տեղավորելու հիմնարկ։ Բազինյանը նաեւ 2022 թվականից Տավուշի մարզի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (նստավայրը՝ Իջեւան) նախագահն է։

Տավուշի մարզի մյուս՝ թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը Նոյեմբերյան քաղաքում է։ Այդ հանձնաժողովի նախագահն էլ ոստիկանության նախկին սպա Արկադի Հարությունյանն է: Նա էլ Սամվել Կարապետյանից ՀԷՑ-ը խլելուց հետո էլցանցերի «Աղստեւ» մասնաճյուղի Նոյեմբերյանի էլցանցի ղեկավար է նշանակվել։

Քաղաքական պայքարում չեզոքություն պահպանելու պարտավորություն ունեցող ԸԸՀ նախագահները նշանակվել են ՔՊ կուսակցության փաստացի կցորդ դարձած, Ռոմանոս Պետրոսյանի կողմից կառավարվող էլցանցի պաշտոնյաներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մշակույթին նայում են մատների արանքով

«Հրապարակ»․ Մշակույթին նայում են մատների արանքով Sat, 04 Apr 2026 11:15:22 +0400 Պատերազմի ժամանակ Անգլիայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով