«Հրապարակ»․ Էլիտան բոյկոտել է

«Հրապարակ»․ Էլիտան բոյկոտել է

Tue, 07 Apr 2026 08:00:46 +0400


Շաբաթ օրը մարզահամերգային համալիրում Վարչաբենդի եւ մի քանի երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգը նախորդից մի քանի դրվագով տարբերվել է:

Նախ, ջանք չեն խնայել` մարզերից էլ են համակիրներ բերել, ինչպես նաեւ՝ պետապարատի աշխատողներին․ ում կարողացել են, պարտադրել են, անգամ՝ նրանց հարազատներին, ծնողներին: Սրանով էր պայմանավորված այն, որ համերգասրահում քիչ չէին տարեցները: Նպատակ էին դրել ցույց տալ, որ կարողանում են մեծ դահլիճ լցնել:

Բայց, ի տարբերություն նախորդի, այս անգամ ավելի քիչ ՔՊ-ականներ են մասնակցել, էլիտան պակասել է, եթե չասենք` հաշված ՔՊ-ականներ են ներկա եղել․ Արսեն Թորոսյանը, Սրբուհի Գալյանը, Սոնա Ղազարյանը, Վահագն Ալեքսանյանը, Ռուստամ Բաքոյանը ու եւս մի քանիսը:

Եվ երրորդ․ մասնակիցներն անչափ նեղվել են այն փաստից, որ համերգի ընթացքում ամեն ինչ վճարովի է եղել, մինչդեռ նախորդ անգամ ջուրն անվճար են բաժանել։ Փոխարենը ՔՊ-ի սրտիկի լոգոյով քաղցրավենիք են տվել մասնակիցներին։ Համերգը սկսվել է նախատեսվածից մի փոքր ուշ, եւ ողջ ընթացքում դահլիճում քաղաքացիական հագուստով աչալուրջ հսկել են ՊՊԾ աշխատակիցները՝ լարվածության մեջ պահելով մասնակիցներին։ Այնտեղ է եղել նաեւ Սուրբ Աննա եկեղեցում երկվորյակներին հարվածած նեղաչք թիկնապահը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին․ Քոչարյան

Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին․ Քոչարյան Sun, 19 Jul 2026 …