Երեքշաբթի , 7 Ապրիլի 2026

ՄԱԿ-ի հակաիրականական բանաձևը չանցավ․ Պուտինն ու Չինաստանը չթողեցին

ՄԱԿ-ի հակաիրականական բանաձևը չանցավ․ Պուտինն ու Չինաստանը չթողեցին

Tue, 07 Apr 2026 21:30:54 +0400


Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բահրեյնի կողմից Հորմուզի նեղուցի վերաբերյալ մշակված բանաձևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չի ընդունվել։

ԱԽ-ի տասնմեկ անդամ քվեարկել է կողմ, Ռուսաստանը և Չինաստանը՝ դեմ, իսկ Պակիստանն ու Կոլումբիան՝ ձեռնպահ։

Բանաձևը չի ընդունվել Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների բացասական քվեարկության պատճառով։

Բանաձևը կոչ է արել այս ջրային ուղիով անցնող առևտրային երթուղիներով հետաքրքրված երկրներին համակարգել պաշտպանական ջանքերը՝ անվտանգ նավարկություն և նեղուցի բացությունն ապահովելու համար։

Փաստաթուղթը թույլատրում է բոլոր անհրաժեշտ պաշտպանական միջոցների օգտագործումը՝ համաչափ հանգամանքներին, այդ թվում՝ նավերի ուղեկցումը։

Բանաձևը պահանջում է, որ Իրանը անհապաղ դադարեցնի առևտրային նավերի վրա հարձակումները և անցման ազատության ցանկացած խոչընդոտ։ Տեքստը շեշտում է միջազգային ծովային իրավունքի պահպանումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չինաստանը սպառնացել է կործանիչ հարվածով

Չինաստանը սպառնացել է կործանիչ հարվածով Thu, 12 Mar 2026 23:30:00 +0400 Չինաստանը կործանիչ հարված կհասցնի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով