Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

ՄԱԿ-ի հակաիրականական բանաձևը չանցավ․ Պուտինն ու Չինաստանը չթողեցին

ՄԱԿ-ի հակաիրականական բանաձևը չանցավ․ Պուտինն ու Չինաստանը չթողեցին

Tue, 07 Apr 2026 21:30:54 +0400


Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բահրեյնի կողմից Հորմուզի նեղուցի վերաբերյալ մշակված բանաձևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չի ընդունվել։

ԱԽ-ի տասնմեկ անդամ քվեարկել է կողմ, Ռուսաստանը և Չինաստանը՝ դեմ, իսկ Պակիստանն ու Կոլումբիան՝ ձեռնպահ։

Բանաձևը չի ընդունվել Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների բացասական քվեարկության պատճառով։

Բանաձևը կոչ է արել այս ջրային ուղիով անցնող առևտրային երթուղիներով հետաքրքրված երկրներին համակարգել պաշտպանական ջանքերը՝ անվտանգ նավարկություն և նեղուցի բացությունն ապահովելու համար։

Փաստաթուղթը թույլատրում է բոլոր անհրաժեշտ պաշտպանական միջոցների օգտագործումը՝ համաչափ հանգամանքներին, այդ թվում՝ նավերի ուղեկցումը։

Բանաձևը պահանջում է, որ Իրանը անհապաղ դադարեցնի առևտրային նավերի վրա հարձակումները և անցման ազատության ցանկացած խոչընդոտ։ Տեքստը շեշտում է միջազգային ծովային իրավունքի պահպանումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ սխալներ են թույլ տրվել Ռուսաստանում՝ վերջին 30 տարվա տնտեսական կյանքում

Ինչ սխալներ են թույլ տրվել Ռուսաստանում՝ վերջին 30 տարվա տնտեսական կյանքում Wed, 19 Aug 2026 …