Իրանի քաղաքացիները կրքծով են պաշտպանում հայրենիքը․ այնտեղ են, որտեղ ԱՄՆ-ն կհարվածի
Wed, 08 Apr 2026 00:05:02 +0400

Իրանցիները մարդկային շղթաներ են կազմել ենթակառուցվածքային և էներգետիկ օբյեկտների մոտ, ինչպես նաև երկրի կարևոր կամուրջների երկայնքով, որոնք կարող են թիրախավորվել։
Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Բնակիչները ամբողջ երկրում դուրս են եկել փողոցներ՝ բողոքի ցույցերի համար, որոնք տեղի են ունենեցել Բուշերի, Մազանդարանի, Մաշհադի և Համադանի էլեկտրակայանների, Թավրիզի ջերմաէլեկտրակայանի մոտ և Ահվազի կամուրջների վրա։ Թեհրանում նույնպես տեղի է ունեցել զինված ուժերին աջակցող ավտոշարասյուն։
Ավելի վաղ Իրանի երիտասարդության և սպորտի փոխնախարար Ալի Ռեզա Ռահիմին կոչ էր արել Իսլամական Հանրապետության բնակչությանը մասնակցել ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից թիրախավորվող էլեկտրակայանների մոտ կայանալիք զանգվածային բողոքի ցույցերին։
Հիշեցնենք, Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին, որ այսօր լուսադեմին ԱՄՆ-ն հարվածելու է Իսլամական հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքներին և կամուրջներին՝ սպառնալով ոչնչացնել մի ամբողջ քաղաքակրթություն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր