Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Զանգում է անընդհատ՝ չեմ պատասխանում․ ու՞մ նկատի ունի Թրամփը

Զանգում է անընդհատ՝ չեմ պատասխանում․ ու՞մ նկատի ունի Թրամփը

Wed, 08 Apr 2026 00:00:19 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ լրագրող Թաքեր Կարլսոնը, որը քննադատում է Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունները, ցածր IQ ունի։

Նրա մեկնաբանությունները մեջբերել է New York Post-ի լրագրող Քեյթլին Դորնբասը X սոցիալական մեդիա հարթակում։

«Թաքերը ցածր IQ ունեցող անձնավորություն է, որը բացարձակապես պատկերացում չունի, թե ինչ է կատարվում։ Նա անընդհատ զանգահարում է ինձ, բայց ես չեմ պատասխանում նրա զանգերին», – ասել է քաղաքական գործիչը։

Ամերիկացի առաջնորդը շեշտել է, որ ինքը նրա հետ գործարքներ չի անում, քանի որ «սիրում է գործ ունենալ խելացի մարդկանց հետ, այլ ոչ թե հիմարների»։

Նախկինում Կարլսոնը իր փոդքասթում քննադատել էր Թրամփին Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացնելու խոստման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ակնկալիքներն անընդհատ աճելու են»

«Ակնկալիքներն անընդհատ աճելու են» Wed, 25 Mar 2026 12:17:05 +0400 «Եթե Արցախի թեման փակ է, …