Էրդողան- Փաշինյան հանդիպմանը ներկա էր նաև Թուրքիայի հետախուզության պետը
Wed, 11 Nov 2026 18:33:07 +0400

Քիչ առաջ Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը: Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր առավոտյան էր ԱՆթալիա մեկնել Փարիզից, մասնակցելու COP31-ին: Մի հետաքրքիր հանգամանք. Էրդողան- Փաշինյան հանդիպմանը ներկա էր նաև Թուրքիայի հետախուզության պետը՝ Իբրահիմ Քալըննը, ով 2023 թվականին փոխարինել է Հաքան Ֆիդանին այս պաշտոնում:
Ի դեպ, Փաշինյանի հետ Անթալիա են մեկնել նաև ՀՀ ԱԳ և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, ՇՄ նախարար Մաթևոս Համբարձումյանը և Փաշինյանի խոսնակ Մելանյա Հարությունյանը: Այլ մանրամասներ հանդիպումից դեռևս չկան:
Փաշինյանի խոսնակ Մելանյա Հարությունյանը գրել էր. «Անթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր