Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

Պակիստանը Թրամփին խնդրել է հետաձգել Իրանին չարաբաստիկ հարվածը․ լարված րոպեներ են

Պակիստանը Թրամփին խնդրել է հետաձգել Իրանին չարաբաստիկ հարվածը․ լարված րոպեներ են

Wed, 08 Apr 2026 00:37:31 +0400


Ամերիկյան և արաբական պաշտոնական աղբյուրները Wall Street Journal-ին հայտնել են, որ ընթացող բանակցությունները վերաբերում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին Հորմուզի նեղուցը բացելու վերջնագրի երկարաձգմանը, այլ ոչ թե հրադադարի համաձայնագրի կնքմանը։

Մինչդեռ Թրամփը հայտարարել է, որ «շատ հարգված մարդիկ խնդրում են ինձ երկու շաբաթով հետաձգել Իրանի ոչնչացումը»։

Սակայն Axios-ը հաղորդում է, որ «Թրամփը դեռևս ցանկանում է հարձակվել Իրանի վրա»։

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ Իսլամաբադի հրադադարի առաջարկը վերաբերում է ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների դադարեցմանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի՝ Իրանին հարվածելու երկշաբաթյա երկարաձգման խնդրանքը, նշել է, որ «ես դեռ լիովին տեղեկացված չեմ։ Կարող եմ ասել հետևյալը. ես նրան (Շարիֆին) շատ լավ եմ ճանաչում։ Նա շատ հարգված անձնավորություն է», – հաղորդում է Fox News-ը։

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լարված են. «Ես չեմ կարող մեկնաբանել Պակիստանի առաջարկը. մենք հիմա բանակցությունների մեջ ենք»։

Մինչդեռ, իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թրամփը մերժել է Պակիստանի վարչապետի երկշաբաթյա հրադադարի խնդրանքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման

Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման Mon, 13 Apr 2026 10:17:55 +0400 Մշտապես …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով