Սրտի աշխատանքը բարելավող համեմունք

Սրտի աշխատանքը բարելավող համեմունք

Wed, 08 Apr 2026 04:00:47 +0400


Քրքում պարունակող հավելումները՝ պիպերինի համադրությամբ, կարող են նվազեցնել օրգանիզմում բորբոքային պրոցեսները եւ օգնել սրտի աշխատանքին։ Այս մասին հայտարարել են չինացի գիտնականները, ըստ Frontiers in Nutrition-ի։ Մասնագետները վերլուծել են ավելի քան քսան գիտական հետազոտություններ, որոնք իրականացվել են վերջին տարիներին, որոնք կապված են տարբեր հիվանդությունների հետ՝ մեթաբոլիկ սինդրոմից մինչեւ սիրտ-անոթային համակարգի պաթոլագիաներ։

Արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ համադրության կիրառումը օգնել է առողջական վիճակի բարելավմանը, հիվանդագին պրոցեսների նահանջմանը։Գիտնականները նշում են, որ քրքումը եւ պղպեղի համադրությունը /այն պարունակում է պիպերին միացությունը/ կարողանում են չեզոքացնել ազատ ռադիկալները, դանդաղեցնել թթվային սթրեսը եւ ծերացման պրոցեսները եւ սրանով է պայմանավորված նաեւ՝ նրանց ունեցած դրական ազդեցությունը մի շարք հիվանդությունների պարագայում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով