«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանի հոր բողոքը բավարարվել է

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանի հոր բողոքը բավարարվել է

Wed, 08 Apr 2026 08:00:19 +0400


Անցած ամռանը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատարան էր դիմել եւ հաղթել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին:

Հիշեցնենք, որ Ավինյանի հայրը «համբալ» էր անվանել «Օպել» վարողներին, եւ ավագանու անդամ Իսկանդարյանը դիմել էր դատարան: Նրա հայցը դատարանը բավարարել էր մասնակիորեն՝ 500 հազար դրամի փոխհատուցման պահանջից 250 հազարն էր բավարարել։ Ապա Ավինյանի հայրն առաջին ատյանի որոշումը բողոքարկել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան:

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ամիսներ տեւած դատաքննությունից հետո, օրեր առաջ վերաքննիչը՝ դատավոր Նարեկ Գաբրիելյանի նախագահությամբ, ամբողջությամբ բավարարել է քաղաքապետի հոր բողոքը: Վճիռն ամբողջությամբ բեկանել է եւ ամբողջությամբ մերժել Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ Արմեն Ավինյանի։

Ստացվում է, որ «կարմիր գծերի գումարը պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ` իրա գեղի Opel-ով» արտահայտությունը վերաքննիչ դատարանը խրախուսում է եւ գտնում, որ այստեղ որեւէ վիրավորական արտահայտություն չկա։ Սա առաջին դեպքը չէ, որ առաջին ատյանի դատարանի որոշումները վերադաս դատարանները բեկանում են` հօգուտ իշխանությունների:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Եթե գազն անգամ 250 դոլար դառնա, մեր տնտեսությունն ամբողջությամբ կքանդվի

«Հրապարակ»․ Եթե գազն անգամ 250 դոլար դառնա, մեր տնտեսությունն ամբողջությամբ կքանդվի Wed, 08 Apr 2026…

13 րոպե ago

Թրամփը ձախողվե՞ց․ Իրանում պնդում են ԱՄՆ-ին հաղթելու մասին

Թրամփը ձախողվե՞ց․ Իրանում պնդում են ԱՄՆ-ին հաղթելու մասին Wed, 08 Apr 2026 09:30:24 +0400 Իրանի…

28 րոպե ago

«Հրապարակ»․ Ընտրողը պիտի գիտակցի, որ իր ձայնը ոչ թե անձի, այլ պետության գոյության համար է

«Հրապարակ»․ Ընտրողը պիտի գիտակցի, որ իր ձայնը ոչ թե անձի, այլ պետության գոյության համար է…

42 րոպե ago

Իրանը խուսափեց կործանարար գրոհից․ Թրամփը համաձայն է երկշաբաթյա հրադադարին

Իրանը խուսափեց կործանարար գրոհից․ Թրամփը համաձայն է երկշաբաթյա հրադադարին Wed, 08 Apr 2026 09:08:51 +0400…

49 րոպե ago

Էս ի՞նչ ծնունդ ես

Էս ի՞նչ ծնունդ ես Wed, 08 Apr 2026 09:00:08 +0400 Գալիս ես իշխանության, մեծ-մեծ հոխորտում,…

58 րոպե ago

«Հրապարակ»․ Իշխանությունն իր վախերն այլեւս չի կարողանում թաքցնել

«Հրապարակ»․ Իշխանությունն իր վախերն այլեւս չի կարողանում թաքցնել Wed, 08 Apr 2026 08:45:36 +0400 Հունիսի…

1 ժամ ago