Թրամփը ձախողվե՞ց․ Իրանում պնդում են ԱՄՆ-ին հաղթելու մասին

Թրամփը ձախողվե՞ց․ Իրանում պնդում են ԱՄՆ-ին հաղթելու մասին

Wed, 08 Apr 2026 09:30:24 +0400


Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հայտարարել են ԱՄՆ-ի հետ հակամարտությունում հաղթանակի մասին, քանի որ Թեհրանը ստիպել է ԱՄՆ-ին ընդունել իր 10 կետից բաղկացած ծրագիրը:

Հայտնի է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին, դրանք կտևեն երկու շաբաթ, այդ ընթացքում կսահմանվի հրադադարի ռեժիմ։

«Միացյալ Նահանգները ստիպված է եղել ընդունել Իրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է ՝ չհարձակման հիմնարար պարտավորություն, Հորմուզի նեղուցի նկատմամբ իրանական վերահսկողության պահպանում, ուրանի հարստացման համաձայնություն, բոլոր առաջնային և երկրորդային պատժամիջոցների չեղարկում, ՄԱԿ – ի Անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերի գործողության դադարեցում, Իրանին փոխհատուցման վճարում, տարածաշրջանից ամերիկյան ռազմական ուժերի դուրսբերում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում ՝ Լիբանանում իսլամական դիմադրության դեմ», – ասված է հայտարարության մեջ։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ եթե Իրանի վրա հարձակումները դադարեցվեն, երկրի զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները։ Երկու շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի անվտանգ անցում Հորմուզի նեղուցով՝ Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները:

Հիշեցնենք, ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ընդառաջ գնալով Պակիստանի վարչապետի խնդրանքին, համաձայնել է երկշաբաթյա հրադադար հաստատել Իրանի հետ։ Իսրայելը ևս համաձայնել է՝ խոստանալով դադարեցնել Իրանի դեմ հարձակումները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բանակցում են դեռ, երրորդ փուլն է․ լարված րոպեներ են

Բանակցում են դեռ, երրորդ փուլն է․ լարված րոպեներ են Sun, 12 Apr 2026 11:00:02 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով