Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

Հույսերը չեն արդարացվում․ գնդակն Իրանի դաշում է

Հույսերը չեն արդարացվում․ գնդակն Իրանի դաշում է

Sun, 12 Apr 2026 11:36:52 +0400


Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում: Իրանն ու ԱՄՆ-ը, Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններում չկարողացան համաձայնության հասնել:

Հայտարարված 14-օրյա հրադադարը «կախված է մազից», և Իրան շուրջ պատերազմը կարող է շարունակվել: Պատերազմի հավանական շարունակությունը կարող է ընդգրկել նաև նոր երկրներ ու նոր թիրախներ:

Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահն է խոսել նման մտադրության մասին: Ըստ ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ անհամաձայնության երկու գլխավոր խնդիրներն ու ԱՄՆ կարմիր գծերը Իրանի միջուկային զենքի ու Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հարցերն են եղել:

Իսլամաբադից մեկնելուց առաջ, Վենսը նշել է, որ այժմ գնդակն Իրանի դաշում է:

Տարբեր շրջանակներ ակտիվորեն խոսում են Հորմուզին նեղուցն ամբողջովին ռազմածովային բլոկադայի ենթարկելու հավանականության մասին: Սա նշանակում է, թույլ չտալ Իրանին՝ ինքնուրույն որոշել, թե ում նավթատարերին թույլատրել ելումուտ անել, ումը՝ ոչ: Այն հղի է ոչ միայն Իրանի, այլ նավթ ձեռքբերող տարբեր երկրների հետ ուղիղ հակադրությունների ռիսկերով:

Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի:

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հույս ունեին՝ Իրանը Վենեսուելայի նման հեշտությամբ գրավել, բայց՝ չստացվեց․ Մասուդ Փեզեշկիան

Հույս ունեին՝ Իրանը Վենեսուելայի նման հեշտությամբ գրավել, բայց՝ չստացվեց․ Մասուդ Փեզեշկիան Mon, 24 Aug 2026 …