ՔՊ-ական նախկին պատգամավորին հանձնվել է ՍԴ դատավորի պատմուճանը

ՔՊ-ական նախկին պատգամավորին հանձնվել է ՍԴ դատավորի պատմուճանը

Wed, 08 Apr 2026 16:29:50 +0400


Տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած դատավոր Վլադիմիր Վարդանյանի ներկայացումը Բարձր դատարանի դատավորներին և աշխատակազմին:

Արարողակարգային միջոցառման մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ներկայացնելով դատավորին, մաղթել է արդյունավետ պաշտոնավարում՝ վստահություն հայտնելով, որ դատավոր Վլադիմիր Վարդանյանն իր ամենօրյա գործունեությամբ կնպաստի մեր երկրում սահմանադրական արդարադատության, իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդմանը:

Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ դատավորի կարգավիճակով Բարձր դատարան վերադառնալն իր համար կրկնակի պարտավորեցնող է, քանի որ իր մասնագիտական ուղու զգալի մասն անցել է Սահմանադրական դատարանում՝ ընդգծելով, որ ջանք չի խնայելու իր փորձն ու մասնագիտական կարողությունները Բարձր դատարանի գործունեության արդյունավետությանը ծառայեցնելու համար:

Միջոցառման ընթացքում Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Վարդանյանին հանձնվել է Սահմանադրական դատարանի դատավորի պատմուճանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գոհար Ղումաշյանի ամուսինը դատարանի բակ էր բերել 2 ամիսը չբոլորած փոքրիկին

Գոհար Ղումաշյանի ամուսինը դատարանի բակ էր բերել 2 ամիսը չբոլորած փոքրիկին Wed, 15 Apr 2026…

9 րոպե ago

Սրտիկներին չխաբվեք

Սրտիկներին չխաբվեք Wed, 15 Apr 2026 09:00:01 +0400 Սրանց յուրաքանչյուր արարքին պետք է նայել հունիսի…

15 րոպե ago

Պարտվեք տղամարդու նման, մի կալանավորեք մայրերի

Պարտվեք տղամարդու նման, մի կալանավորեք մայրերի Wed, 15 Apr 2026 08:54:45 +0400 Latest news from…

20 րոպե ago

«Հրապարակ»․ Եվրոպային էլ գազ չտվեցին` Եվրոպան հո չվերացա՞վ

«Հրապարակ»․ Եվրոպային էլ գազ չտվեցին` Եվրոպան հո չվերացա՞վ Wed, 15 Apr 2026 08:45:32 +0400 Հարցազրույց…

29 րոպե ago

«Հրապարակ». Մայրը հիվանդ է, հայրը բանտում է

«Հրապարակ». Մայրը հիվանդ է, հայրը բանտում է Wed, 15 Apr 2026 08:15:19 +0400 Ոչ միայն…

60 րոպե ago

«Հրապարակ»․ Արման Թաթոյանը կանանց հետ է բանակցում

«Հրապարակ»․ Արման Թաթոյանը կանանց հետ է բանակցում Wed, 15 Apr 2026 08:10:00 +0400 «Միասնության թեւեր»…

1 ժամ ago