ՔՊ-ական նախկին պատգամավորին հանձնվել է ՍԴ դատավորի պատմուճանը

ՔՊ-ական նախկին պատգամավորին հանձնվել է ՍԴ դատավորի պատմուճանը

Wed, 08 Apr 2026 16:29:50 +0400


Տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած դատավոր Վլադիմիր Վարդանյանի ներկայացումը Բարձր դատարանի դատավորներին և աշխատակազմին:

Արարողակարգային միջոցառման մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ներկայացնելով դատավորին, մաղթել է արդյունավետ պաշտոնավարում՝ վստահություն հայտնելով, որ դատավոր Վլադիմիր Վարդանյանն իր ամենօրյա գործունեությամբ կնպաստի մեր երկրում սահմանադրական արդարադատության, իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդմանը:

Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ դատավորի կարգավիճակով Բարձր դատարան վերադառնալն իր համար կրկնակի պարտավորեցնող է, քանի որ իր մասնագիտական ուղու զգալի մասն անցել է Սահմանադրական դատարանում՝ ընդգծելով, որ ջանք չի խնայելու իր փորձն ու մասնագիտական կարողությունները Բարձր դատարանի գործունեության արդյունավետությանը ծառայեցնելու համար:

Միջոցառման ընթացքում Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Վարդանյանին հանձնվել է Սահմանադրական դատարանի դատավորի պատմուճանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վաղը ես լինելու եմ Հակակոռուպցիոն դատարանի մոտ․ Գոհար Ղումաշյան

Վաղը ես լինելու եմ Հակակոռուպցիոն դատարանի մոտ․ Գոհար Ղումաշյան Thu, 16 Apr 2026 22:12:41 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով