Փխրուն հրադադար․ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են վերջնագրեր ներկայացնել միմյանց

Փխրուն հրադադար․ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են վերջնագրեր ներկայացնել միմյանց

Wed, 08 Apr 2026 17:30:55 +0400


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի թույլատրի Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը, եթե Վաշինգտոնը չընդունի Թեհրանի 10 պայմանները, հայտարարել է Իրանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ալի Նիկզադը։

«Եթե այս 10 պայմանները չընդունվեն, Գերագույն առաջնորդը չի թույլատրի ստորագրումը», – նրա խոսքերը մեջբերել է Fars լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ Իրանը, ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները 2026 թվականի ապրիլի 7-ի գիշերը համաձայնության եկան երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ այդ ընթացքում կապահովվի Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը՝ Իրանի զինված ուժերի հետ համակարգված և տեխնիկական սահմանափակումների դեպքում։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակություններին հրավիրել է բանակցություններ վարել մայրաքաղաքում՝ ապրիլի 10-ին։

Ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ նահանգները հեշտությամբ կվերադառնա Իրանի դեմ ռազմական գործողություններին, եթե Վաշինգտոնի սրտով գործարք չկնքվի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Գլխավոր մարզիչն ուշագնաց է եղել՝ իր ներկա եւ նախկին կանանց կռվին միջամտելու ժամանակ

Գլխավոր մարզիչն ուշագնաց է եղել՝ իր ներկա եւ նախկին կանանց կռվին միջամտելու ժամանակ Wed, 19…

11 րոպե ago

Վեհափառն ընդունել է Քրիստոնյա գործարարների միության անդամներին․ Մայր Աթոռ

Վեհափառն ընդունել է Քրիստոնյա գործարարների միության անդամներին․ Մայր Աթոռ Wed, 19 Aug 2026 19:28:59 +0400…

13 րոպե ago

Աշխարհահռչակ երգչուհին կօգնի երկրաշարժից տուժածներին

Աշխարհահռչակ երգչուհին կօգնի երկրաշարժից տուժածներին Wed, 19 Aug 2026 19:00:09 +0400 Կոլումբիացի աշխարհահռչակ երգչուհի Շակիրան…

42 րոպե ago

«Դիմողը մաթեմատիկական բուհ է ընդունվել, ի՞նչ կապ ունի ԵՊՀ պրոֆեսորը». փաստաբանը բացահայտում է կաշառքի գործի զավեշտը

«Դիմողը մաթեմատիկական բուհ է ընդունվել, ի՞նչ կապ ունի ԵՊՀ պրոֆեսորը». փաստաբանը բացահայտում է կաշառքի գործի…

49 րոպե ago

«Արտ լանչ»-ում տոտալ ստուգումներ են․ որն է պատճառը

«Արտ լանչ»-ում տոտալ ստուգումներ են․ որն է պատճառը Wed, 19 Aug 2026 18:45:02 +0400 Սննդամթերքի…

57 րոպե ago

Կասպից ծովի հատակով կապուղի կգործարկեն

Կասպից ծովի հատակով կապուղի կգործարկեն Wed, 19 Aug 2026 18:30:33 +0400 Ղազախստանի եւ Ադրբեջանի միջեւ…

1 ժամ ago