Հինգշաբթի , 9 Ապրիլի 2026

«Հաղթեցինք Իրանին, նա էր հրադադար աղերսում»․ ամերիկյան ցինիզմ

«Հաղթեցինք Իրանին, նա էր հրադադար աղերսում»․ ամերիկյան ցինիզմ

Wed, 08 Apr 2026 22:30:54 +0400


Մինչ Իրանն ու ոչ միայն Իսլամական հանրապետությունը, այլև համաշխարհային ազդեցիկ ԶԼՄ-ներն ու փորձագետները, պնդում են, թե Թեհրանի ու Վաշինգտոնի միջև հրադադարի համաձայնությունը կարելի է համարել Իրանի հաջողությունն ու հաղթանակը, Թրամփի վարչակազմը շարունակում է ամերիկյան ցինիզմով վստահեցնել, թե իրականում Իրանի դեմ հակամարտությունում հաղթել է հենց Միացյալ Նահանգները։

Այդ մասին ավելի վաղ պնդել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ վստահեցնելով, որ հասել է ռազմական բոլոր նպատակներին և այժմ եկել է Մերձավոր Արևելքում խաղաղության ոսկե դարաշրջանը։

Ավելի վաղ, Իրանի ԱԱԽ-ում հայտարարել են, թե Թրամփը համաձայնել է հրադադարին ՝ ընդունելով Թեհրանի առաջարկած 10 կետից բաղկացած ծրագիրն ու պահանջները, ուստի իրանական կողմն է հաղթել հակամարտությունում։

Վաշինգտոնը վճռական ռազմական հաղթանակ է տարել Իրանի նկատմամբ, այսօր մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։ Նրա պնդմամբ, ԱՄՆ գործողությունները զգալիորեն թուլացրել են Իրանի ռազմական հզորությունը։ «Թրամփը պատմություն է կերտել։ Մենք հենց նոր վճռական ռազմական հաղթանակի հասանք։ Նա հնարավորություն ուներ րոպեների ընթացքում ոչնչացնելու Իրանի տնտեսությունը, բայց ողորմածություն ցուցաբերեց», – ընդգծել է Հեգսեթը։

Նա նշել է, որ Իրանն, իբր, 47 տարի սպառնալիք էր ներկայացնում, բայց այդ սպառնալիքն այժմ վերացված է։ «Իրանը այլևս չի կարողանա արտադրել հրթիռներ, հրթիռային կայաններ և անօդաչու թռչող սարքեր», – հավելել է Պենտագոնի ղեկավարը։

Հեգսեթն ընդգծել է, որ առևտրային թիրախներին հարվածներ չեն հասցվել. «Ռազմական գործողությունները պատմական հաղթանակ էին մարտադաշտում, քանի որ Իրանը ընդունեց հրադադարը ուժեղ ճնշման տակ»։ Ըստ նախարարի՝ Իրանը խնդրել է հրադադար, և Վաշինգտոնը զսպվածություն է ցուցաբերել՝ սահմանափակելով իր հարվածները թիրախային ռազմական թիրախներով։

«Մենք ոչնչացրել ենք իրանական բանակը», – եզրափակել է Հեգսեթը՝ նշելով, որ գործողության արդյունքը ամրապնդեց Միացյալ Նահանգների ռազմավարական գերազանցությունը տարածաշրջանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարը լուրջ վտանգի տակ է. Ոսկանյան

Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարը լուրջ վտանգի տակ է. Ոսկանյան Wed, 08 Apr 2026 21:48:25 +0400 «Իրան-ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով