Իրավիճակը կրկին լարվում է․ Իրանը մեղադրում է, ԱՄՆ-ն՝ արձագանքում
Thu, 09 Apr 2026 00:30:51 +0400

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պնդել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև «թյուրըմբռնում» կա՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն չի համաձայնել Լիբանանին ներառել հրադադարի մեջ։
Վենսը նշել է, որ ԱՄՆ-ն չի կատարի հրադադարի իր մասը, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը։
«Մենք կարծում ենք, որ կան նշաններ, որ նեղուցը բացվում է», – ասել է Վենսը՝ պատասխանելով Հորմուզի նեղուցի բացման ժամկետների մասին հարցին։
«Նախագահը [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը] հստակեցրել է, որ մենք համաձայն ենք հրադադարի, բանակցությունների։ Մենք պատրաստ ենք դրան, և նրանք, իրենց հերթին, պետք է բացեն նեղուցը։ Եթե դա տեղի չունենա, եթե Իրանը չկատարի համաձայնագրի իր մասը, նախագահը չի կատարի համաձայնագրի իր մասը», – հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։
Ավելի վաղ, Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել էր, որ ԱՄՆ խախտել է իր պայմանավորվածություններից երեքը՝ նշելով, որ դրանով պայմանավորված, բանակցություններն ու հրադադարը նպատակարհարմար չեն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր