Ուրբաթ , 28 Օգոստոսի 2026

Իրանը դեռ լիովին չի բացել Հորմուզի նեղուցը․ ո՞րն է պատճառը

Իրանը դեռ լիովին չի բացել Հորմուզի նեղուցը․ ո՞րն է պատճառը

Sat, 11 Apr 2026 11:30:40 +0400


Իրանը դեռևս լիովին չի բացել Հորմուզի նեղուցը, քանի որ չի կարողանում գտնել և մաքրել ջրերում տեղադրված բոլոր ականները, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Նրանց խոսքով՝ իրավիճակը կարող է բարդացնել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև այսօր Պակիստանում մեկնարկելիք բանակցությունները։ Անցյալ ամիս Թեհրանը ականապատել է ռազմավարական նեղուցը՝ օգտագործելով փոքր նավակներ, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Ականների սպառնալիքը, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածների վտանգը, գործնականում կանգնեցրել են տանկերների և այլ նավերի շարժը, ինչը հանգեցրել է էներգակիրների գների բարձրացմանը։

Այնուամենայնիվ, անցումը բաց է մնացել այն նավերի համար, որոնք պատրաստ են վճարել սահմանված գինը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացումներ է տվել և հրապարակել անվտանգ երթուղիներ։ Սակայն, ինչպես նշում են ԱՄՆ պաշտոնյաները, քաոսային ականապատումը կարող էր հանգեցնել որոշ ականների, այդ թվում՝ լողացող ականների նկատմամբ վերահսկողության կորստի։

NYT-ը ընդգծում է, որ ականազերծումը զգալիորեն ավելի դժվար է, քան ականապատումը։ ԱՄՆ-ն սահմանափակ հնարավորություններ ունի, իսկ Իրանը չի կարողանում արագ մաքրել նեղուցը սեփական ականներից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նավթի գները նորից բարձրանում են՝ Իրանի՝ Հորմուզի նեղուցի փակ լինելու մասին հայտարարության ֆոնին․ CNN

Նավթի գները նորից բարձրանում են՝ Իրանի՝ Հորմուզի նեղուցի փակ լինելու մասին հայտարարության ֆոնին․ CNN Tue, …