«Հրապարակ»․ Մարզպետները գործի են անցել

«Հրապարակ»․ Մարզպետները գործի են անցել

Thu, 09 Apr 2026 08:15:33 +0400


Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, որ խաչակրաց արշավանք է հայտարարել մարզի դպրոցներում տարիներ շարունակ եղած փառքի անկյունների դեմ եւ անձամբ վերահսկում է դրանք հեռացնելու գործընթացը, ըստ մարզից ստացված տեղեկությունների՝ հընթացս սկսել է նաեւ նախընտրական ճնշումներ գործադրել դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների նկատմամբ։

Նրանցից մեկը մեզ պատմեց, որ մարզպետն իրենցից ցուցակներ է պահանջում, թե ովքեր են ՔՊ-ի պոտենցիալ ընտրողները եւ ովքեր` կասկածելիները: Ինքն անձամբ ստուգում է ցուցակները, ապա՝ հրահանգավորում տնօրենին, որ լուծի այլախոհների «հարցը»՝ կա՛մ նրանց դարձնի ՔՊ-ի ընտրող, կա՛մ ազատի աշխատանքից։

Պատմում են, որ ոմանք, վախից դրդված, ասում են, թե ՔՊ են ընտրելու, եւ ներկայացնում են, որ իրենց կոլեկտիվներում էլ բացառապես իշխանամետներ են հավաքված: Իսկ եթե որեւէ միամիտ խոստովանում է, որ իր կոլեկտիվում հակաիշխանական տարրեր կան, մարզպետն անձամբ է որոշումներ կայացնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: անձամբ

Recent Posts

Ռուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակման

Ռուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակման Thu, 19 Nov 2026 14:00:08 +0400…

9 րոպե ago

Հայտնի է՝ մասնակցելու՞ է G20-ի նիստին, թե՞ ոչ

Հայտնի է՝ մասնակցելու՞ է G20-ի նիստին, թե՞ ոչ Thu, 19 Nov 2026 13:50:25 +0400 Փաշինյանը…

19 րոպե ago

Ինչ 435 միլիարդի մասին է խոսքը

Ինչ 435 միլիարդի մասին է խոսքը Thu, 19 Nov 2026 13:48:04 +0400 2027 թվականին կրթության,…

21 րոպե ago

«Հրապարակ». Դաստիարակը երեխաներին սպառնացել է չքնելու դեպքում դանակով վիզը կտրե՞լ

«Հրապարակ». Դաստիարակը երեխաներին սպառնացել է չքնելու դեպքում դանակով վիզը կտրե՞լ Thu, 19 Nov 2026 13:45:47…

23 րոպե ago

Հայտնի է՝ երբ կհրապարակվի Սահմանադրության նախնական նախագիծը

Հայտնի է՝ երբ կհրապարակվի Սահմանադրության նախնական նախագիծը Thu, 19 Nov 2026 13:40:26 +0400 ՀՀ նոր…

29 րոպե ago

Չեմ առաջադրվի, եթե դա տեղի ունենա

Չեմ առաջադրվի, եթե դա տեղի ունենա Thu, 19 Nov 2026 13:39:00 +0400 Նիկոլ Փաշինյանը քիչ…

30 րոպե ago