Երկուշաբթի , 28 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Մարզպետները գործի են անցել

«Հրապարակ»․ Մարզպետները գործի են անցել

Thu, 09 Apr 2026 08:15:33 +0400


Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, որ խաչակրաց արշավանք է հայտարարել մարզի դպրոցներում տարիներ շարունակ եղած փառքի անկյունների դեմ եւ անձամբ վերահսկում է դրանք հեռացնելու գործընթացը, ըստ մարզից ստացված տեղեկությունների՝ հընթացս սկսել է նաեւ նախընտրական ճնշումներ գործադրել դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների նկատմամբ։

Նրանցից մեկը մեզ պատմեց, որ մարզպետն իրենցից ցուցակներ է պահանջում, թե ովքեր են ՔՊ-ի պոտենցիալ ընտրողները եւ ովքեր` կասկածելիները: Ինքն անձամբ ստուգում է ցուցակները, ապա՝ հրահանգավորում տնօրենին, որ լուծի այլախոհների «հարցը»՝ կա՛մ նրանց դարձնի ՔՊ-ի ընտրող, կա՛մ ազատի աշխատանքից։

Պատմում են, որ ոմանք, վախից դրդված, ասում են, թե ՔՊ են ընտրելու, եւ ներկայացնում են, որ իրենց կոլեկտիվներում էլ բացառապես իշխանամետներ են հավաքված: Իսկ եթե որեւէ միամիտ խոստովանում է, որ իր կոլեկտիվում հակաիշխանական տարրեր կան, մարզպետն անձամբ է որոշումներ կայացնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ես Գագիկ Ծառուկյանին անձամբ չեմ ճանաչում, բայց կույր էլ չեմ․ հումորիստ

Ես Գագիկ Ծառուկյանին անձամբ չեմ ճանաչում, բայց կույր էլ չեմ․ հումորիստ Wed, 08 Jul 2026 …