Իշխանությանը բան չունեմ ասելու, ընդդիմությանն ասելիքս անձամբ եմ ասում

Իշխանությանը բան չունեմ ասելու, ընդդիմությանն ասելիքս անձամբ եմ ասում

Thu, 06 Aug 2026 21:15:12 +0400


«Իշխանությունների գործողությունների վերաբերյալ գնահատականներ բազմիցս տվել եմ, իսկ ընդդիմադիր գործընկերներիս գործողությունները հրապարակային չեմ մեկնաբանում, այլ իրենց հետ զրույցներում է մեկնաբանում», մեզ հետ զրույցում ասաց 8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով 9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկին։

«Զարմանալի եմ համարում այն փաստը, որ ժամանակ առ ժամանակ, հաճախ սխալ ձևով է մեկնաբանվում Հայաստանի հանրապետական կուսակցության այս կամ այն գործողությունը»,- ասաց Մամիջանյանը։ Անդրադառնալով այդ մեկնաբանություններին իրենց կողմից հնչող պատասխաններին, Մամիջանյանը նշեց․ «Կախված դա իրականացրած պատգամավորից` արձագանքները լինում են և լինելու են տարբեր»։

Նա չցանկացավ խոսել ԱԺ-ից իր սպասելիքների մասին, նշելով․ «Իշխանությանը լավ բան ասելու չունեմ, և չկա, իսկ ընդդիմությանը թե՛ լավը, թե՛ վատը ասում եմ անձամբ իրենց»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գլխարկների փոփոխությունը գլուխը չի փոխում

Գլխարկների փոփոխությունը գլուխը չի փոխում Fri, 07 Aug 2026 16:11:12 +0400 «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով