Դավիթ Մինասյանը պիտի ազատ արձակվի. ակցիա Երևանում
Thu, 09 Apr 2026 12:25:02 +0400

ՀՀ գլխավոր դատաղազության մոտ մեկնարկել էխաղաղ ակցիա՝ ի պաշտպանություն և հաջակցություն 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ Դավիթ Մինասյանն ընդամենը 18 տարեկան դպրոցական է։ Նա ունի առողջական մի շարք խնդիրներ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ։ Դավիթը զրկված է կրթություն ստանալու իրավունքից։ Ի դեպ, դպրոցում նա աչքի է ընկնում փայլուն առաջադիմությամբ։
Այս ակցիան խաղաղ է և բացառապես քաղաքացիական։ Սա պայքար է արդարության համար։ Սա պայքար է երիտասարդի կյանքի ու ապագայի համար։
«Հարգելի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, խնդրում ենք չմասնակցել հավաքին և որևէ կերպ չքաղաքականացնել այն»,- նշել են նրանք:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր