Հինգշաբթի , 9 Ապրիլի 2026

Իսրայելը մտադիր չէ հրաժարվել Իրանի դեմ պատերազմից․ վտանգավոր խաղեր

Իսրայելը մտադիր չէ հրաժարվել Իրանի դեմ պատերազմից․ վտանգավոր խաղեր

Thu, 09 Apr 2026 13:00:43 +0400


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հնարավոր է, փորձում է խաթարել Իրանի հետ հրադադարը՝ հարվածելով Լիբանանում իրանամետ շիական «Հըզբոլլահ» շարժման թիրախներին, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյայի։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսրայելի ղեկավարության գործողությունները մտահոգություն են առաջացնում Եվրոպայում, քանի որ «Հըզբոլլահ»-ի թիրախների դեմ հարվածները կարող են բարդացնել փխրուն հրադադարը և հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի հետագա սրման։

Հոդվածում նշվում է, որ Նեթանյահուն, հնարավոր է, փորձում է կանխել հրադադարի պահպանումը՝ Թեհրանի դաշնակիցների վրա ճնշում գործադրելով։

Ավելի վաղ, Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ Իրանի հետ կապված հրադադարը պարզապես դադար է, և որ իրենք դեռ որոշակի նպատակներ և թիրախներ ունեն իսլամական հանրապետությունում, որոնցից չեն հրաժարվել և ցանկացած պահի կարող են վերսկսել ռազմական գործողությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը մարտի 21-ից աղաչում էր Իրանին․ սենսացիոն բացահայտում

Թրամփը մարտի 21-ից աղաչում էր Իրանին․ սենսացիոն բացահայտում Thu, 09 Apr 2026 10:30:43 +0400 Վերջերս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով