Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ-ի հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել

Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ-ի հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել

Thu, 09 Apr 2026 18:20:20 +0400


Երեկ ԴՕԿ կուսակցության անունից, Լևոն Բաղդասարյանը հայաստանյան լրատվադաշտում ստահոդ տեղեկություն էր տարածել իբրև թե ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի և վերոնշյալ կուսակցության միջև ձեռք բերված համագործակցության համաձայնության մասին, ինչը անմիջապես հերքվել էր պրն․ Դեմիրճյանի կողմից։

Թվում էր այսքանով լուծվում է թյուրիմածությունը, սակայն զարմանալիորեն այսօր նույն անձը վերստին ոչ պատշաճ ձևով, կրկնել է երեկվա հրապարակած սուտը ՀԺԿ և ԴՕԿ համագործակցության մասին, այս անգամ հավելելով իբր իրեն հայտնի են համագործակցության փաստեր, որոնք կարող է հանրայնացնել, ինչը ակնհայտ է, անթաքույց շանտաժի փորձ է:

ՀԺԿ-ի հետ վերջնագրերի լեզվով խոսելը, մեղմ ասած, անհեռանկար է և ոչ պարկեշտ:

Ի գիտություն հանրության, ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում ենք՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և նրա նախագահ Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չեն ունեցել:

ՀԺԿ աշխատակազմ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դա ծիծաղելի է, երբ այդ մասին խոսում ենք, ինձ թվում է, որ մենք իմաստուն ազգ չենք

Դա ծիծաղելի է, երբ այդ մասին խոսում ենք, ինձ թվում է, որ մենք իմաստուն ազգ…

5 րոպե ago

Համալսարանի վրա հարձակում իրականացրած անձին «օգնել է» ChatGPT-ն

Համալսարանի վրա հարձակում իրականացրած անձին «օգնել է» ChatGPT-ն Thu, 09 Apr 2026 20:00:21 +0400 2025…

5 րոպե ago

Բացառում եմ ՔՊ-ի հետ համագործակցություն, ժողուրդը խեղճացած է, սիրտս ցավում է. Ծառուկյան

Բացառում եմ ՔՊ-ի հետ համագործակցություն, ժողուրդը խեղճացած է, սիրտս ցավում է. Ծառուկյան Thu, 09 Apr…

15 րոպե ago

Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը

Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Thu, 09 Apr 2026 19:47:47 +0400 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության…

18 րոպե ago

Իմ ձեռքի տակ կան կոնկրետ փաստեր, որոնք կհրապարակեմ

Իմ ձեռքի տակ կան կոնկրետ փաստեր, որոնք կհրապարակեմ Thu, 09 Apr 2026 19:45:24 +0400 Համացանցում…

20 րոպե ago

Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ` չեմ միանա. Ծառուկյան

Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ` չեմ միանա. Ծառուկյան Thu, 09 Apr 2026 19:44:47 +0400…

21 րոպե ago