Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ-ի հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել

Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ-ի հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել

Thu, 09 Apr 2026 18:20:20 +0400


Երեկ ԴՕԿ կուսակցության անունից, Լևոն Բաղդասարյանը հայաստանյան լրատվադաշտում ստահոդ տեղեկություն էր տարածել իբրև թե ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի և վերոնշյալ կուսակցության միջև ձեռք բերված համագործակցության համաձայնության մասին, ինչը անմիջապես հերքվել էր պրն․ Դեմիրճյանի կողմից։

Թվում էր այսքանով լուծվում է թյուրիմածությունը, սակայն զարմանալիորեն այսօր նույն անձը վերստին ոչ պատշաճ ձևով, կրկնել է երեկվա հրապարակած սուտը ՀԺԿ և ԴՕԿ համագործակցության մասին, այս անգամ հավելելով իբր իրեն հայտնի են համագործակցության փաստեր, որոնք կարող է հանրայնացնել, ինչը ակնհայտ է, անթաքույց շանտաժի փորձ է:

ՀԺԿ-ի հետ վերջնագրերի լեզվով խոսելը, մեղմ ասած, անհեռանկար է և ոչ պարկեշտ:

Ի գիտություն հանրության, ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում ենք՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և նրա նախագահ Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չեն ունեցել:

ՀԺԿ աշխատակազմ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ դիմադրության փուլի սկիզբը․ հայտարարություն

Այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ դիմադրության փուլի սկիզբը․ հայտարարություն Sat, 04 Jul …