Ինչ անպաշտպան և անզոր է 18-ամյա Դավիթ Մինասյանը և նրա ընտանիքը այս իշխանության առջև

Ինչ անպաշտպան և անզոր է 18-ամյա Դավիթ Մինասյանը և նրա ընտանիքը այս իշխանության առջև

Thu, 09 Apr 2026 22:47:46 +0400


Ինչ անպաշտպան և անզոր է 18 ամյա Դավիթ Մինասյանը և նրա ընտանիքը այս իշխանության առջև, ինչ տառապանքների են ենթարկվում նրանք։

Այսօր էլ պարզվել է, որ բանտային պայմանների հետ անհամատեղելի հիվանդություններով տառապող պատանին վարչապետի անվտանգության աշխատողի հարվածից հետո ուղեղի ցնցում է ստացել, փակ գանգուղեղային տրավմա ունի: Նրա առողջական վիճակը վատ է գնահատվում։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ու նրա կամակատար գլխավոր դատախազությունը չեն ընկրկում, շարունակում են նրան պահել ապօրինի կալանքի տակ։

Հիվանդին, թույլին ստորացնելու, նսեմացնելու ինչպիսի մղում։ Հիշում եք, իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցին, համեմատական տարավ պապլավոկում տարիներ առաջ տեղի ունեցած սպանության հետ․ Նկատի ուներ իր առավելությունը, որ պապլավոկի դեպքում նախագահի թիկնազորը սպանել էր, իսկ իր դեպքում՝ ոչ․, զարմացած հարցնում էր Փաշինյանը։

Հիմա հարց․իսկ դուք տարբերություն տեսնում եք։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում

18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում Thu, 09 Apr …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով