Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

Շոկոլադը կարող է անհետանալ՝ որպես մթերք

Շոկոլադը կարող է անհետանալ՝ որպես մթերք

Thu, 09 Apr 2026 23:00:43 +0400


Շոկոլադը, որ շատ մարդկանց համար սիրելի անուշեղեններից է համարվում, կարող է հայտնվել անհետացման վտանգի տակ։ Ընդ որում, դա կարող է լինել արդեն 2050 թվականին։ Պատճառը՝ կլիմայական գլոբալ փոփոխություններն են։ Համաձայն իրականացված ուսումնասիրությունների, կլիմայական փոփոխությունները կհարվածեն կակաոյի համաշխարհային արտադրության մեծ մասին։

Արեւմտյան Աֆրիկան, որը ապահովում է կակաոյի համաշխարհային արտադրանքի 70 տոկոսը, կարող է անկայուն կլիմայական պայմանների պատճառով կորցնել իր հողերի մի մասը, որոնք պիտանի են կակաոյի աճեցման համար։ Կոլումբիան, որը նույնպես կակաոյի խոշոր մատակարար է, կարող է կորցնել իր մշակության համար պիտանի հողերի քսան տոկոսը։ Դա կլինի չափազանց շոգ եղանակի, անկայուն տեղումների, երաշտների, անտառային հրդեհների եւ բույսերի հիվանդությունների պատճառով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին

Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Mon, 26 Oct 2026 …