Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին

Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին

Mon, 26 Oct 2026 19:46:57 +0400


«Սուրճը, ալկոհոլը, կծու և թթվային սնունդը կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը և նպաստել թթվայնության բարձրացմանը։ Դատարկ ստամոքսին թունդ սուրճ օգտագործելը խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչը կարող է հանգեցնել այրոցի։ Ալկոհոլն ավելի ագրեսիվ ազդեցություն է ունենում, իսկ կծու և թթվային սնունդը կարող է առաջացնել ստամոքսի գրգռվածություն», – բացատրում է մասնագետը։ Գազավորված ըմպելիքները կարող են ձգել ստամոքսի պատերը և նպաստել փքվածության ու այրոցի առաջացմանը։ Շատ սառը սնունդը կարող է սպազմ առաջացնել, իսկ ճարպոտ և տապակած սնունդը՝ դանդաղեցնել ստամոքսի դատարկումը։ Քաղցրավենիքի օգտագործումը կարող է հանգեցնել արյան շաքարի մակարդակի կտրուկ բարձրացման, որին որոշ դեպքերում հաջորդում են թուլությունն ու դյուրագրգռությունը, նշում է Միրոնովան։ Ստամոքսի գրգռվածություն ունեցող մարդկանց բժիշկը խորհուրդ է տալիս առավոտյան առաջին սննդի ընդունման համար ընտրել վարսակի կամ բրնձի շիլա, թույլ եփած ձու, կաթնաշոռ, բանան, ջեռոցում պատրաստված խնձոր կամ ավոկադոյի տոստ։ Սուրճը, ըստ մասնագետի, ցանկալի է խմել միայն ուտելուց հետո։ Նախաճաշից առաջ կարելի է խմել նաև մեկ բաժակ տաք ջուր։​

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ լավ բան կարող էր անել Նիկոլ Փաշինյանը

Ինչ լավ բան կարող էր անել Նիկոլ Փաշինյանը Sun, 25 Oct 2026 21:15:19 +0400 Ժողովրդավարության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով