Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

ՌԴ դեսպանատունը տարակուսած է Շիրակի մարզպետի խոսքերից

ՌԴ դեսպանատունը տարակուսած է Շիրակի մարզպետի խոսքերից

Mon, 26 Oct 2026 19:44:48 +0400


Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն իր տարակուսանքն է հայտնել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի որոշ արտահայտությունների կապակցությամբ: Այդ մասին նշված է դեսպանության` «Ֆեյսբուքի» էջում հրապարակված հայտարարության մեջ։

Սոցիալական ցանցի իր գրառման մեջ մարզպետը, պատասխանելով Գյումրի քաղաքի օրվա առթիվ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների շնորհավորանքներին, գրել էր. «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»»:

«Չէինք ցանկանա մտածել, որ այն մարզը գլխավորող պաշտոնատար անձը, որտեղ ծառայություն են իրականացնում ռուսական 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահները, թույլատրելի է համարում հանրային այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են ազգային թշնամանք հրահրել ռուսաստանցիների նկատմամբ, ինչն արմատապես կհակասեր մեր երկրների ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ոգուն»,– հայտարարել են դիվանագիտական ներկայացուցչությունից:

Դեսպանությունը նաև նշել է, որ ինչ–որ «Իվանների» հիշատակումն ակամայից հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆրանսիայի դեսպանատունը Մարիոթի ծառայություններից այլևս չի օգտվի. Ի՞նչ է պարզվել փորձաքննության արդյունքում

Ֆրանսիայի դեսպանատունը Մարիոթի ծառայություններից այլևս չի օգտվի. Ի՞նչ է պարզվել փորձաքննության արդյունքում Thu, 03 Sep …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով