Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Շիրակի մարզային ՀԿԱԾ բաժնի պետ Դավիթ Պողոսյանը և ևս 9 անձ ձերբակալվել են

Շիրակի մարզային ՀԿԱԾ բաժնի պետ Դավիթ Պողոսյանը և ևս 9 անձ ձերբակալվել են

Fri, 30 Oct 2026 12:10:17 +0400


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ) Շիրակի մարզային բաժնի պետ Դավիթ Պողոսյանը։
​Ինչպես հայտնի է դարձել իրավապահ աղբյուրներից, իրականացված լայնամասշտաբ գործողությունների արդյունքում ձերբակալվել է ընդհանուր առմամբ 10 անձ, որոնց թվում են ՀԿԱԾ այլ պաշտոնատար անձինք և աշխատակիցներ։

​Քրեական վարույթը նախաձեռնվել է խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի օժանդակության ենթադրյալ դեպքերի առթիվ։

​Հավելենք, որ Դավիթ Պողոսյանը նախկինում զբաղեցրել է նաև ՀԿԱԾ պետական եկամուտների օգտին բռնագանձումների բաժնի պետի պաշտոնը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»

«Հրապարակ»․ Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն» Thu, 29 Oct 2026 08:00:26 +0400 Ռուս ժողովրդի հասցեին սխալ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով