Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

Ինձ համար գլխավորը Հայաստանի և հայ ժողովրդի շահերն են

Ինձ համար գլխավորը Հայաստանի և հայ ժողովրդի շահերն են

Thu, 07 May 2026 13:51:06 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ արտաքին քաղաքականության հիմնական նպատակը լինելու է Հայաստանի համար օգտակար համագործակցությունների ձևավորումը:

Նրա խոսքով՝ երկրի համար կարևոր է հարաբերություններ կառուցել բոլոր այն պետությունների հետ, որոնց հետ համագործակցությունը կարող է բերել իրական օգուտ։ Կարապետյանը նշել է, որ այդ մոտեցման մեջ առաջնայինը ոչ թե աշխարհագրությունն է կամ քաղաքական դասակարգումները, այլ գործնական արդյունքը։

Անդրադառնալով օրինակների՝ նա ընդգծել է, որ եթե նույնիսկ փոքր կամ ոչ ավանդական ուղղություններով հնարավոր լինի շահավետ համագործակցություն, Հայաստանը պետք է օգտագործի այդ հնարավորությունները։

Խոսելով եվրոպական երկրների մասին՝ նա նշել է, որ այնտեղ հայկական համայնքների առկայությունը լրացուցիչ հիմք է ստեղծում հարաբերությունների խորացման համար, և Հայաստանը պետք է ակտիվ աշխատի այդ կապերի ամրապնդման ուղղությամբ։

Կարապետյանը նաև անդրադարձել է իր արտաքին քաղաքական դիրքորոշման վերաբերյալ քննադատություններին՝ նշելով, որ չի դիտարկում Ռուսաստանը որպես թշնամի և այն համարում է բարեկամ պետություն։ Սակայն, նրա խոսքով, ցանկացած միջազգային հարաբերության դեպքում առաջնայինը պետք է մնա Հայաստանի և հայ ժողովրդի շահը։

«Ինչ վերաբերում է իմ ռուսամետությանը, ես Ռուսաստանին չեմ համարում մեզ թշնամի, համարում եմ բարեկամ երկիր, բայց ինձ համար գլխավորը Հայաստանի և հայ ժողովրդի շահերն են»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նրանք անգամ երազել չէին կարող, որ մի օր հայերն իրենց ձեռքով կսկսեն ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը

Նրանք անգամ երազել չէին կարող, որ մի օր հայերն իրենց ձեռքով կսկսեն ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը …