Քոչարյանի վարույթը կկարճե՞ն

Քոչարյանի վարույթը կկարճե՞ն

Fri, 10 Apr 2026 12:01:14 +0400


Հակակոռուպցիոն դատարանում ընթացող նիստի ընթացքում փաստաբան Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթն ու հետապնդումը։

Փաստաբանը նշել է, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով մեղադրանքի հիմքում ընկած հոդվածը ճանաչվել էր Սահմանադրությանը հակասող, դատարանը նախկինում արդեն կայացրել էր գործը կարճելու վերաբերյալ որոշում։ Այդ որոշումից հետո, սակայն, հնարավորություն էր տրվել ներկայացնելու փոփոխված մեղադրանք, որը հետագայում ևս ենթարկվել է ճշգրտման։ Ներկայումս հենց այդ փոփոխված մեղադրանքն է քննարկման առարկա։

Օրբելյանի խոսքով՝ գործող օրենսդրությունը չի թույլատրում ըստ էության նոր մեղադրանքի առաջադրում, քանի որ ենթադրյալ արարքի կատարման պահին նման իրավական նորմ գոյություն չի ունեցել։ Բացի այդ, նա ընդգծել է, որ նույն անձը չի կարող կրկնակի դատվել նույն գործողության համար, ուստի նոր մեղադրանքի առաջադրումը հակասում է օրենքին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սերժ Սարգսյանը՝ Քոչարյանի թիմի մասին. «Նրանց հաղթելը բոլորիս օգուտն է»

Սերժ Սարգսյանը՝ Քոչարյանի թիմի մասին. «Նրանց հաղթելը բոլորիս օգուտն է» Sun, 05 Apr 2026 14:00:18 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով