Մահացու՛ է․ Թուրքիայում մտադիր են ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքը
Fri, 10 Apr 2026 15:30:57 +0400

Թուրքիայում նախատեսում են մինչև 2040 թվականը ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքը, հայտնում է Hürriyet-ը։
Ինչպես նշում է հրատարակությունը, իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը, Առողջապահության նախարարության հետ համատեղ, առաջիկա տարիներին պատրաստվում է ծխախոտի կանոնակարգերի փուլային խստացման՝ որպես ԵՄ-ի հետ մերձեցման իր պարտավորության մաս։
Թուրքիան վաղուց ակտիվորեն խստացնում է ծխախոտի դեմ պայքարի օրենքները՝ նպատակ ունենալով զգալիորեն կրճատել ծխախոտի օգտագործումը։ Երկիրը ներդրել է չեզոք փաթեթավորում, արգելել վեյփինգի արտադրանքը և գովազդը, և մշակում է նոր միջոցառումներ՝ հասարակական վայրերում և դպրոցների մոտ ծխելը սահմանափակելու համար։
Նշենք, որ Թուրքիայում վաղուց արգելված է ծխախոտ ծխելը կամ նիկոտին պարունակող արտադրանք օգտագործելը փակ տարածքներում։ Եթե նոր օրենսդրություն ներդրվի, կանխատեսվում է, որ կնվազի երկրորդային ծխից մահացությունը, այդ թվում՝ սրտանոթային և շնչառական հիվանդություններից, քաղցկեղից, կաթվածից և շաքարախտից։
Մասնագետները նշում են, որ ծխախոտի հետ կապված հիվանդություններից Թուրքիայում ամեն օր մահանում է միջինը 300 մարդ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր