Մենք տարբեր պատկերացումներ ունեինք հաջողության հասնելու ուղիների մասին

Մենք տարբեր պատկերացումներ ունեինք հաջողության հասնելու ուղիների մասին

Fri, 10 Apr 2026 16:46:33 +0400


«Մենք տարբեր պատկերացումներ ունեինք հաջողության հասնելու ուղիների մասին»,- ասուլիսի ժամանակ ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն այսպես մեկնաբանեց «Ուժեղ Հայաստան»-ի հետ դաշինք չստեղծելու թեման՝ նշելով, որ Սամվել Կարապետյանի ուժի հետ շատ լուրջ բանակցություններ են տարել և շատ մոտ էին դաշինքի կնքմանը։

«Դուք գիտեք, որ մենք 2 տարի շարունակ զբաղված էինք համախմբման գործընթացով, երբ դեռ Սամվել Կարապետյանի ուժը չէր հայտնվել ասպարեզում։ Իսկ երբ իրենք հայտնվեցին, իրենց հայտը բավականին ուժեղ էր և հասկանալի դարձավ, որ եթե նման բևեռ ստեղծելու ցանկություն ունենք, դա պետք է լինի իրենց հետ։ Մեր կարծիքով, եթե ստեղծվեր այդ դաշինքը, Հայաստանում տեղի կունենար հեղափոխական վերելքի էֆեկտ: Ըստ երևույթի իրենց հաշվարկներն ուրիշ ուղղությամբ գնացին, ուրիշ ստրատեգիայի կողմնակից են, ավելի շատ ընտրական տեխնոլոգիաների վրա են փորձում կառուցել իրենց ստատեգիաները»,- շարունակեց Զուրաբյանը՝ նշելով, որ հարգում են այդ որոշումը։ «Ի վերջո նույն գործն ենք անում՝ ազատել երկիրն ազգակործան պատուհասից»,- եզրափակեց նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ 118 հազար բնակչից ինչպես կարող է 103 հազարն ընտրող լինել

«Հրապարակ»․ 118 հազար բնակչից ինչպես կարող է 103 հազարն ընտրող լինել Thu, 18 Jun 2026…

13 րոպե ago

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է Thu, 18 Jun 2026 09:32:35 +0400 Քիչ առաջ տեղեկացանք, որ «Ուժեղ…

25 րոպե ago

Մոսկվայի վրա ինտենիսվ հարձակում է․ ինչ է կատարվում այս պահին

Մոսկվայի վրա ինտենիսվ հարձակում է․ ինչ է կատարվում այս պահին Thu, 18 Jun 2026 09:31:10…

27 րոպե ago

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանի դեմ 14 հայց են ներկայացրել

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանի դեմ 14 հայց են ներկայացրել Thu, 18 Jun 2026 09:15:32 +0400 Դանիել…

43 րոպե ago

Հիմա՞ ինչից է հուզված

Հիմա՞ ինչից է հուզված Thu, 18 Jun 2026 09:00:46 +0400 Նիկոլ Փաշինյանի պահվածքը բոլորովին հաղթած…

57 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանը սկսել է Ալիեւի տնային առաջադրանքը կատարել․ հանրաքվեի մասին օրենքը կփոխեն

«Հրապարակ»․ Փաշինյանը սկսել է Ալիեւի տնային առաջադրանքը կատարել․ հանրաքվեի մասին օրենքը կփոխեն Thu, 18 Jun…

1 ժամ ago