Զելենսկին վատ լուրեր ունի ուկրաինացիների համար

Զելենսկին վատ լուրեր ունի ուկրաինացիների համար

Fri, 10 Apr 2026 17:00:29 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին երկիրը դժվարին ժամանակաշրջան է ունենալու՝ թե՛ առաջնագծում, թե՛ դիվանագիտական ​​առումով։

Նա կանխատեսել է, որ գարունն ու ամառը մարտահրավերներով լի կլինեն՝ քաղաքական ճնշման աճով և մարտադաշտում լարված իրավիճակով։

Պետության ղեկավարը նշել է, որ սեպտեմբեր ամսվա ժամանակահատվածը կարող է հատկապես դժվար լինել, քանի որ Ուկրաինան լրացուցիչ մարտահրավերների կբախվի թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ ռազմական հարցերում։ Նա ընդգծել է, որ երկրի վրա ճնշումը կարող է սրվել, իսկ առաջնագծում իրավիճակը կարող է վատթարանալ։

Զելենսկին նաև անդրադարձել է Միացյալ Նահանգների ներքաղաքական օրակարգին։ Նա նշել է, որ ամռան սկզբին ամերիկյան կողմը ավելի ու ավելի կկենտրոնանա սեփական ընտրական գործընթացների վրա։

Այս ընթացքում, ինչպես ենթադրել է Ուկրաինայի նախագահը, Ռուսաստանը կարող է փորձել ակտիվացնել իր գործողությունները։

Զելենսկին հավելել է, որ իր գործընկերները խնդրել են Ուկրաինային նվազեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները՝ նավթի համաշխարհային գների վրա ազդեցության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։

Նա նաև նշել է, որ «Դրուժբա» նավթատարի վերանորոգումը նախատեսվում է ավարտել գարնան վերջին։ Սակայն, ինչպես ընդգծել է Զելենսկին, վնասված պահեստարանները չեն կարող արագ վերականգնվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ոչ մի արժանիք

Ոչ մի արժանիք Sat, 11 Apr 2026 09:00:16 +0400 Ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանի երկրի…

10 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ում ծանր են տարել Պուտինի կշտամբանքը

«Հրապարակ»․ ՔՊ-ում ծանր են տարել Պուտինի կշտամբանքը Sat, 11 Apr 2026 08:45:41 +0400 Ռուսաստանի նախագահ…

25 րոպե ago

«Հրապարակ»․ Ընկել են «օրենքով գողերի» հետեւից

«Հրապարակ»․ Ընկել են «օրենքով գողերի» հետեւից Sat, 11 Apr 2026 08:25:46 +0400 Ընտրությունների նախաշեմին քաղաքական…

45 րոպե ago

«Հրապարակ»․ Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը

«Հրապարակ»․ Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Sat, 11 Apr 2026 08:20:00 +0400…

50 րոպե ago

«Հրապարակ»․ Որն է «ապահարզանի» պատճառը

«Հրապարակ»․ Որն է «ապահարզանի» պատճառը Sat, 11 Apr 2026 08:15:06 +0400 Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության…

55 րոպե ago

«Հրապարակ»․ Արգելքը չի վերացվել

«Հրապարակ»․ Արգելքը չի վերացվել Sat, 11 Apr 2026 08:10:00 +0400 Նախօրեին Երեւանի առաջին ատյանի դատարանը…

1 ժամ ago