Կառավարության հետ տարբեր մասերով համագործակցում ենք

Կառավարության հետ տարբեր մասերով համագործակցում ենք

Fri, 10 Apr 2026 17:15:23 +0400


«Հրապարակի» զրուցակիցը Երևանի ավագանու նախկին անդամ, Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցության անդամ Գրիգոր Երիցյանն է:

– Դուք ֆեյսբուքում «սթորի» էիք տեղադրել, թե ինչպես եք սեղմում Նիկոլ Փաշինյաի ձեռքը, ժպտում նրան, ջերմ շփվում վերջինիս հետ, սակայն հենց մեզ հետ ունեցած նախորդ զրույցներում, թե Փաշինյանին, թե ՔՊ-ին սուր քննադատության էիք արժանացնում, ավագանու նիստերի ժամանակ էլ մշտապես քննադատել եք ՔՊ-ական իշխանությանը: Այժմ ինչպե՞ս է ստացվում, որ Փաշինյանի հետ ջերմ «սթորի» եք հրապարակում: Օգտատերերը ենթադրում են, որ ՔՊ-ական եք դարձել….

– Իմ աշխատանքի բերումով եմ ընդունել իրեն` եկել էր մեր կազմակերպության կենտրոններից մեկը, որը նաև Կառավարության ծրագրի մի մաս է կազմում: Եթե իմ գործունեությանը ծանոթ եք, ապա հավանաբար գիտեք, որ ես նաև երիտասարդական կազմակերպության ղեկավար եմ, և կազմակերպությունն ունի մի շարք երիտասարդական կենտրոններ: Այն երիտասարդներին մատուցում է տարաբնույթ ծառայություններ` ոչ ֆորմալ կրթություն, զարգացում և այլն: Այդ կենտրոններից միայն մեկը Կառավարության աջակցությամբ է վերանորոգվել` նախորդ տարի: Այս կտրվածքով վարչապետը ցանկություն էր հայտնել այցելել կենտրոն և տեսնել աշխատանքը և մենք իրեն հյուրընկալել ենք հենց այդ կտրվածքով: Այսինքն` որպես կառավարության գլուխ:

– Այսինքն` որպես կուսակցական չեք հանդիպել վերջինիս:

– Ո՛չ: Որևէ կերպ մենք չենք պատրաստվում միավորվել որևէ քաղաքական ուժի: Ինչ վերաբերում է «Նոր ուժ» կուսակցությանը, ապա կուսակցությունը հայտարարել է, որ չի միանալու և չի համագործակցելու որևէ ուժի հետ: Մենք աշխատել ենք նրանց հետ և այժմ նման հնարավորություն չենք տեսնում: Այս հանդիպումը կայացել էր Ծաղկաձորում, և այն որևիցե աղերս չունի նախընտրական պրոցեսների և, առհասարակ, քաղաքական գործընթացների հետ: Վարչապետին դիմավորել եմ մասնագիտության բերում: Փաշինյանն այցելել է որպես վարչապետ, այլ ոչ թե որպես թեկնածու:

– Իսկ ի՞նչ հարցեր քննարկեցիք Փաշինյանի հետ:

– Նրա հետ շփվել ենք ընդամենը տասը րոպե, ներկայացրել ենք մեր գործունեությունը, այդքան բան:

Այնուամենայնիվ, Դուք քաղաքական ուժի անդամ եք, ներկայացնում եք մի կուսակցություն, որը ներկայանում է որպես ընդդիմադիր ուժ: Չունե՞ք մտավախություն, որ նման հանդիպումները կարող են ազդեցություն ունենալ ձեր թիմի քաղաքական գործունեության վրա:

– Որպես հասարակական կազմակերպության ղեկավար մենք Կառավարության հետ տարբեր մասերով համագործակցում ենք, սակայն ոչ թե որպես քաղաքական ուժեր, այլ մեր հարկերով աշխատող մարդկանց հետ: Փորձում ենք երկրին օգտակար լինել, սակայն ամեն մեկս մնում ենք մեր քաղաքական համոզմունքներին, ունենալով մեր արժեքները: Այն փաստը, որ մենք հանդիպել ենք` աշխատանքի բերում, չի նշանակում, որ ես անձամբ որպես քաղաքական համոզմունքներ ունեցող մարդ որևէ կերպ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին և իշխող կուսակցության: Պետք չէ այս հարցը դիտարկել այդ կոնտեքստում: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա ես լիովին աջակցում եմ Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր ուժ» կուսակցությանը, ավելին` ես այդ կուսակցության վարչության անդամ եմ, բայց դա չի ենթադրում, որ ես իմ գործունեությունը պետք է դադարեցնեմ, և այլ ոլորտներում չաշխատեմ…. մեր կազմակերպությունը որպես քաղաքացիական հասարակության մի մաս մշտապես բավականին կառուցողական, ինչպես նաև տեղ-տեղ քննադատական մոտեցումներ է ունենում կառավարության տարբեր մոտեցումներին, ծրագրերին և այլն: Հենց մեր կազմակերպությունը 18-ամյա երիտասարդի գործով դիմել է Դատախազություն, այնպես որ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում այստեղ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ալիեւը «Չարի վերջը» չի՞ կարդացել

Ալիեւը «Չարի վերջը» չի՞ կարդացել Fri, 08 May 2026 18:45:03 +0400 Արցախը մտածված տվեցինք, որ…

15 րոպե ago

Հայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա

Հայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա Fri, 08 May 2026 18:30:41…

30 րոպե ago

Նավթատար լցանավը հարձակման է ենթարկվել

Նավթատար լցանավը հարձակման է ենթարկվել Fri, 08 May 2026 18:30:15 +0400 Չինական նավթատար լցանավը, որը…

30 րոպե ago

Նիկոլ Ողորմելին պարծենում է նրանով, որ Հայաստանը մտցնում է Ադրբեջանի երախը

Նիկոլ Ողորմելին պարծենում է նրանով, որ Հայաստանը մտցնում է Ադրբեջանի երախը Fri, 08 May 2026…

34 րոպե ago

Որն է Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ ատելության իրական պատճառը

Որն է Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ ատելության իրական պատճառը Fri, 08 May 2026 18:15:41 +0400 Ինչո՞ւ…

45 րոպե ago

Բամակցությունները կոորդինացնում է Մոջթաբա Խամենեին․ Իրանի ԱԳՆ

Բամակցությունները կոորդինացնում է Մոջթաբա Խամենեին․ Իրանի ԱԳՆ Fri, 08 May 2026 18:00:38 +0400 Իրանի ԱԳ…

60 րոպե ago