Ապաշնորհ կառավարման մեկ առավոտ

Ապաշնորհ կառավարման մեկ առավոտ

Fri, 10 Apr 2026 18:41:55 +0400


Առավոտյան երևանցին հերթական անգամ բախվեց քաղաքի ապաշնորհ կառավարման, իսկ ավելի ճիշտ՝ անկառավարելիության խնդիրներին: Մի վայրից մյուսը տեղափոխվելը նյարդերի պայքար էր:
Թեև ճանապարհների խցանումներն արդեն դարձել են սովորական առօրյա, վերջին մի քանի օրերի ընթացքում քաղաքն, ըստ էության, կանգնած է։ Արդեն նույնիսկ կարևոր չէ, թե որ ժամերին ես երթևեկում։
Առավոտյան ճանապարհների՝ խրամատներ հիշեցնող փոսերին օբյեկտիվորեն ավելացել են վերանորոգման համար արված ասֆալտի նոր կտրվածքները: Հասկանալի է, կտրվածքները աշխատանքի անհրաժեշտ մասն են, բայց արդեն մեկ շաբաթ է օդերևութաբանները խոսում են ցիկլոնի և տեղումների մասին: Պարզ չէր, որ այդ ընթացքում փոսալցումներ հնարավոր չեն: Ինչո՞ւ են մարդկանց կյանքն ավելորդ բարդացնում:
Առավոտյան անձրևաջրերը հմտորեն թաքցնում էին փոսերն ու կտրվածքները, պատճառ դառնալով նոր վթարների: Եվ վարորդները հերոսաբար պայքար էին մղում փոսերի և կտրվածքների դեմ՝ պայքարում էին մեքենաներին վնասներ պառճառելու դեմ, պայքարում էին ցեխաջրերի դեմ, որ հանկարծ հետիոտի վրա չշփվի և սեփական նյարդերը քայքայելու դեմ: Վերջինն, ի դեպ, ամենաբարդն է։
Անձրևից թրջված ասֆալտի տակ, բացառությամբ Հանրապետության հրապարակի և դրան հարակից տարածքների, կորել էին հատուկենտ կիսատ-պռատ գծանշումները, և վարորդներին մնում էր մեքենան վարել աչքաչափով։
Բայց սա միայն այսօրվա և միայն Երևանի նկարագիրը չէ։ Սա մեր երկրի վիճակի մոդելն է։ Եվ այն կարելի շատ կարճ նկարագրել երկու արտահայտությամբ՝ ապաշնորհ կառավարում և քաղաքացիների մշտական սթրես։
Մեր երկիրը պետք է ազատվի ուժից, որ ընդունակ չէ կառավարել, չի կարողանում, կամ միգուցե չի ուզում։ Պետք է գան նոր ուժեր, որոնք կարող են, ունակ են, ուզում են։

Էլինար Վարդանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
Այլընտրանքային նախագծեր խումբ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Գագիկ Խաչատրյանը խնդրանքով դիմել է

Գագիկ Խաչատրյանը խնդրանքով դիմել է Fri, 16 Oct 2026 14:42:50 +0400 Latest news from Հրապարակ…

12 րոպե ago

1,6 միլիարդ դրամի չափով արտահանում կունենանք

1,6 միլիարդ դրամի չափով արտահանում կունենանք Fri, 16 Oct 2026 14:34:27 +0400 Latest news from…

20 րոպե ago

Դա ամենամեծ թակարդն է ու այդ թակարդն ընկել են ԱՊՀ-ի անդամ գրեթե բոլոր երկրները. Օդիլով

Դա ամենամեծ թակարդն է ու այդ թակարդն ընկել են ԱՊՀ-ի անդամ գրեթե բոլոր երկրները. Օդիլով…

28 րոպե ago

Մնում էր Պուտինի կենացը խմեր․․․

Մնում էր Պուտինի կենացը խմեր․․․ Fri, 16 Oct 2026 14:15:56 +0400 Արտաքին գործերի նախարար Արարատ…

39 րոպե ago

Նորանոր ներդրումներ ներգրավելու հնարավորություններ են ստեղծվել

Նորանոր ներդրումներ ներգրավելու հնարավորություններ են ստեղծվել Fri, 16 Oct 2026 14:13:06 +0400 Latest news from…

42 րոպե ago

Գունավոր հեղափոխությունների զոհ կարող է դառնալ ցանկացած երկիր. Լավրով

Գունավոր հեղափոխությունների զոհ կարող է դառնալ ցանկացած երկիր. Լավրով Fri, 16 Oct 2026 14:00:23 +0400…

55 րոպե ago