Ինչո՞ւ էր Կոպիրկինն այցելել ԿԸՀ

Ինչո՞ւ էր Կոպիրկինն այցելել ԿԸՀ

Fri, 10 Apr 2026 19:19:54 +0400


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի դեսպանի հետ իր վերջին հանդիպմանը՝ պարզաբանելով դրա հանգամանքները։

Նա նշել է, որ ՌԴ դեսպանը հանդիպման խնդրանքով դիմել էր մոտ երկու շաբաթ առաջ՝ ընդգծելով, որ դա տեղի է ունեցել դեռևս մինչև վերջին քաղաքական զարգացումները։ Հովակիմյանի խոսքով՝ հանդիպման նպատակը եղել է ծանոթանալ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև քննարկել Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հնարավոր այցի կազմակերպչական հարցերը։

Խոսելով ընտրություններին միջազգային դիտորդների մասնակցության մասին՝ Հովակիմյանը հայտնել է, որ նախատեսվում է ԱՊՀ միջխորհրդարանական դիտորդական առաքելություն։ Արդեն պատրաստվել են առաջին 14 դիտորդների վկայականները, որոնք փոխանցվելու են համապատասխան կառույցներին՝ արտաքին գործերի նախարարության միջոցով։ Նա հավելել է, որ Ռուսաստանի ԿԸՀ ներկայացուցիչները Հայաստան են ժամանելու պաշտոնական հրավերով և մասնակցելու են դիտարկմանը երկու ձևաչափով՝ թե՛ ԱՊՀ առաքելության կազմում, թե՛ առանձին՝ ԿԸՀ հրավերով։

ԿԸՀ նախագահը նաև ընդգծել է, որ հանդիպման ընթացքում չի քննարկվել ռուսամետ քաղաքական ուժերի կամ անհատների՝ ընտրություններին մասնակցելու հարցը։ Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն ապաքաղաքական մարմին է, իսկ դեսպանները չեն զբաղվում իրենց լիազորություններից դուրս հարցերով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ստիպված կլինեն կրճատել նավթի արդյունահանումը

Ստիպված կլինեն կրճատել նավթի արդյունահանումը Wed, 15 Apr 2026 19:00:00 +0400 Իրանը հարկադրված կլինի երկու…

12 րոպե ago

Լռության իրավունքը չի գործում, երբ վտանգված է պետությունը

Լռության իրավունքը չի գործում, երբ վտանգված է պետությունը Wed, 15 Apr 2026 18:45:30 +0400 Իրավագիտության…

26 րոպե ago

Զրույցը տևել է երկու ժամ

Զրույցը տևել է երկու ժամ Wed, 15 Apr 2026 18:35:48 +0400 Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ…

36 րոպե ago

Ծովային բլոկադան շրջանցողների են հայտնաբերել

Ծովային բլոկադան շրջանցողների են հայտնաբերել Wed, 15 Apr 2026 18:30:46 +0400 Ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից…

41 րոպե ago

Աննան գնաց, «ծաղրածուները» մնացին

Աննան գնաց, «ծաղրածուները» մնացին Wed, 15 Apr 2026 18:15:39 +0400 Փաշինյան, վերջին անգամ եմ ասում…

56 րոպե ago

Առաջարկում են կարգավորել տնտեսական հարաբերությունները

Առաջարկում են կարգավորել տնտեսական հարաբերությունները Wed, 15 Apr 2026 18:00:55 +0400 Միացյալ Նահանգներն առաջարկում են…

1 ժամ ago