Գազարտադրության աշխարհում խոշորագույն գործարանը կվերականգնվի
Fri, 10 Apr 2026 20:00:35 +0400
Քաթարը սկսել է հավաքագրել ճարտարագետների եւ բանվորների՝ Ռաս-Լաֆանում գտնվող աշխարհում եղած սեղմված կամ հեղուկացված գազի արտադրության խոշորագույն գործարանը վերականգնելու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Համաձայն հաղորդման, քաթարյան իշխանությունները նման որոշում են կայացրել այն բանից հետո, երբ հայտարարվել է Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ երկշաբաթյա հրադադարի հաստատման մասին։ Ռաս-Լաֆանի գործարանը չի գործում մարտի երկուսից, երբ իրանական կողմի կողմից ենթարկվել էր ռմբահարման։ Կրկնակի ռմբահարման է ենթարկվել մարտի 18-ին եւ 19-ին։ Այն բանից հետո, երբ գործարանը դադարեցրեց աշխատելը, սկսվեց գազի մատակարարումների ոլորտում գլոբալ դեֆիցիտ։ Գործարանի ամբողջական հզորությունը կազմում է տարեկան 77 միլիոն տոննա։ Բնականոն աշխատանքին վերադառնալու համար կպահանջվեն շաբաթներ, գուցե նաեւ՝ ամիսներ։