«Հրապարակ»․ Որն է «ապահարզանի» պատճառը

«Հրապարակ»․ Որն է «ապահարզանի» պատճառը

Sat, 11 Apr 2026 08:15:06 +0400


Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թեւերը» եւ Ավետիք Չալաբյանի «ՀայաՔվե»-ն երեկ հայտարարեցին համագործակցությունը դադարեցնելու մասին, ինչի վերաբերյալ մենք շաբաթներ առաջ էինք գրել, որ անլուծելի տարաձայնությունների պատճառով շուտով համագործակցությունը կխզվի, եւ, մեծ հավանականությամբ, այս միավորները համատեղ ճակատով չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրություններին։

Համատեղ հայտարարությամբ կողմերը թեպետ, հստակ, չեն պարզաբանել ապահարզանի պատճառների մասին, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Չալաբյանն ու Թաթոյանը լեզու չեն գտել նախընտրական ցուցակի ձեւավորման հարցի շուրջ։

Մեզ պատմեցին, որ Չալաբյանը մեծ ամբիցիաներ է ունեցել եւ հավակնել է, որ ամեն զույգ համարն իր թիմից պետք է լինի, ասենք՝ Թաթոյանն առաջին համար, ինքը՝ երկրորդ, հաջորդը՝ չորրորդ, վեցերորդ, եւ այսպես շարունակ։ Այսինքն, ցուցակը պետք է ձեւավորվեր 50/50 հարաբերակցությամբ, սակայն իր ամբիցիաներով չի զիջել նաեւ Թաթոյանը՝ համարելով, որ ինքն է լինելու քաղաքական ուժի լոկոմոտիվը եւ ինքը պետք է որոշի, թե ինչ համամասնությամբ կազմվի ցուցակը։ Բացի այդ,Թաթոյանի թիմից հայտարարություն է հնչել Արցախի վերաբերյալ,ինչը վրդովվեցրել է Չալաբյանին եւ խորացրել տարաձայնությունները:

Փետրվարի 27-ին հուշագիր ստորագրած ուժերի երեկվա համատեղ հայտարարության մեջ, ի դեպ, համագործակցությունը խզելու պատճառների մասին հետեւյալն է գրված․ «Անցած ժամանակաշրջանում երկու կազմակերպությունների ղեկավար մարմինների եւ անդամների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք՝ միասնական քաղաքական ծրագիր մշակելու եւ նոր քաղաքական բեւեռ ձեւավորելու նպատակով։ Միեւնույն ժամանակ, մի շարք առանցքային ծրագրային հարցերում մեզ դեռեւս չի հաջողվել միասնական դիրքորոշում ձեւավորել, ուստի մենք որոշում ենք կայացրել` ներկա փուլում այս ձեւաչափով ավարտելու համատեղ աշխատանքը»

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հարյուրավոր տներ դեռեւս շարունակում են մնալ հեղեղված

Հարյուրավոր տներ դեռեւս շարունակում են մնալ հեղեղված Mon, 13 Apr 2026 18:30:42 +0400 ՌԴ Դաղստանի…

13 րոպե ago

Ո՞ր բիզնեսմեններն էին ներկա Փաշինյանի հետ «նախաճաշին»

Ո՞ր բիզնեսմեններն էին ներկա Փաշինյանի հետ «նախաճաշին» Mon, 13 Apr 2026 18:21:58 +0400 Նիկոլ Փաշինյանն…

21 րոպե ago

1600 տարվա քրիստոնեական սրբավայր է հայտնաբերվել

1600 տարվա քրիստոնեական սրբավայր է հայտնաբերվել Mon, 13 Apr 2026 18:15:26 +0400 Եգիպտոսում ավելի քան…

28 րոպե ago

«Արեւելք-Արեւմուտք» նավթամուղի աշխատանքը վերականգնվել է

«Արեւելք-Արեւմուտք» նավթամուղի աշխատանքը վերականգնվել է Mon, 13 Apr 2026 18:00:00 +0400 Սաուդյան Արաբիան վերականգնել է…

43 րոպե ago

Նոր օրենք․ վճարող ուղևորը չվճարողին «աբերկոտ կանի»

Նոր օրենք․ վճարող ուղևորը չվճարողին «աբերկոտ կանի» Mon, 13 Apr 2026 17:45:16 +0400 Երևանի նախկին…

58 րոպե ago

Ո՞վ է Ջրային կոմիտեին 7 մլն դրամի խորհուրդ տալու

Ո՞վ է Ջրային կոմիտեին 7 մլն դրամի խորհուրդ տալու Mon, 13 Apr 2026 17:39:11 +0400…

1 ժամ ago