«Հրապարակ»․ Ընկել են «օրենքով գողերի» հետեւից

«Հրապարակ»․ Ընկել են «օրենքով գողերի» հետեւից

Sat, 11 Apr 2026 08:25:46 +0400


Ընտրությունների նախաշեմին քաղաքական իշխանությունն ընկել է «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների հետեւից, նպատակը մեկն է՝ նրանց իրենցով անել, վախեցնել քրեական վարույթներով՝ ստիպելով աշխատել իրենց օգտին։ Թիրախում են հատկապես մեծ «ավտարիտետները», օրինակ, պարբերաբար բռնում եւ բաց են թողնում «օրենքով գող» Զապին, նրա շրջապատի անձանց։ Երեկ էլ հերթը հասել է «օրենքով գող» եզդի Ջնդի Ամարյանին՝ Ջնդիին։ ՔԿ-ն նրան ձերբակալել է «գողականի» ստատուսը պահպանելու, դրան հարելու համար եւ ներկայացրել կալանքի, սակայն հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել է կալանքի միջնորդությունը եւ նրան ազատ արձակել նիստերի դահլիճից։

Մեզ պատմեցին, որ քրվարույթով անցնում է նաեւ մարտունեցի գողական, որին Մելքոնյանը եւս ազատ է արձակել՝ կիրառելով վարչական հսկողություն։ Քննչական կոմիտեից Ջնդիի վերաբերյալ հաստատում են տեղեկությունը եւ փոխանցում․ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ կիրառվել են տնային կալանք, գրավ եւ բացակայելու արգելք»։ Ջնդի Ամարյանի պաշտպան Գեղամ Հակոբյանն էլ, անդրադառնալով իր պաշտպանյալի մեղադրանքին, նշեց․ «Բացարձակ հիմնավորում չկա, ինքը չի հանդիսանում քրեական հեղինակություն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հարյուրավոր տներ դեռեւս շարունակում են մնալ հեղեղված

Հարյուրավոր տներ դեռեւս շարունակում են մնալ հեղեղված Mon, 13 Apr 2026 18:30:42 +0400 ՌԴ Դաղստանի…

9 րոպե ago

Ո՞ր բիզնեսմեններն էին ներկա Փաշինյանի հետ «նախաճաշին»

Ո՞ր բիզնեսմեններն էին ներկա Փաշինյանի հետ «նախաճաշին» Mon, 13 Apr 2026 18:21:58 +0400 Նիկոլ Փաշինյանն…

18 րոպե ago

1600 տարվա քրիստոնեական սրբավայր է հայտնաբերվել

1600 տարվա քրիստոնեական սրբավայր է հայտնաբերվել Mon, 13 Apr 2026 18:15:26 +0400 Եգիպտոսում ավելի քան…

25 րոպե ago

«Արեւելք-Արեւմուտք» նավթամուղի աշխատանքը վերականգնվել է

«Արեւելք-Արեւմուտք» նավթամուղի աշխատանքը վերականգնվել է Mon, 13 Apr 2026 18:00:00 +0400 Սաուդյան Արաբիան վերականգնել է…

40 րոպե ago

Նոր օրենք․ վճարող ուղևորը չվճարողին «աբերկոտ կանի»

Նոր օրենք․ վճարող ուղևորը չվճարողին «աբերկոտ կանի» Mon, 13 Apr 2026 17:45:16 +0400 Երևանի նախկին…

55 րոպե ago

Ո՞վ է Ջրային կոմիտեին 7 մլն դրամի խորհուրդ տալու

Ո՞վ է Ջրային կոմիտեին 7 մլն դրամի խորհուրդ տալու Mon, 13 Apr 2026 17:39:11 +0400…

1 ժամ ago