Նախկին նախագահի որդին արտագաղթում է
Sat, 11 Apr 2026 22:00:56 +0400

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին՝ Խանթեր Բայդենը անաղմուկ կերպով փակում է իր բոլոր գործերը Միացյալ Նահանգներում եւ պատրաստվում արտագաղթել, չնայած նրան, որ ունի 17 միլիոն դոլարի պարտքեր։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Համաձայն հրապարակման, փաստաբան Բարի Քոբերնը ապրիլի վեցին փաստաթուղթ է ներկայացրել Վաշինգտոնի դատարան, որտեղ Winston and Strawn իրավաբանական ընկերության նախկին իրավաբանները պահանջել են, որպեսզի Խանթերը վճարի իրենց կատարած աշխատանքի համար։
Փաստաթղթում ուղղակիորեն ասված է, որ կրտսեր Բայդենը ներկայումս բնակվում է արտասահմանում։ Փաստաբանը հայտարարել է, որ ներկայումս ի վիճակի չէ նույնիսկ դատական ընթացիկ ծախսերը վճարելու։ Խանթեր Բայդենի՝ նշված ընկերությանն ունեցած չմարված պարտքը կազմում է ավելի քան 50 հազար դոլար։ Ընկերությունը պաշտպանել է Խանթեր Բայդենի շահերը՝ հարկվերի վճարումից խուսափելու հետ կապված դատական գործի ժամանակ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր